Վիրահայերի հետ առնչություն ունեցող երկու պաշտոնյա մեղադրվում են սեռական բռնության մեջ

10/10/2019 schedule12:34

Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի հանդեպ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նա մեղադրվում է իր օգնական Թամթա Թոդաձեի հանդեպ սեռական բռնություն գործադրելու և ծեծի ենթարկելու մեջ, հայտնում է aliq.ge-ն:

Ջիշկարիանիի հանդեպ քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, «Բ» ենթակետի և 126-րդ հոդվածի առաջին կետերի հատկանիշներով: Առաջին հոդվածը ենթադրում է 11-15 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը` 120-160 ժամ հանրության համար օգտակար աշխատանքով, կամ տնային կալանք` 0.5-1 տարվա ժամկետով:

Ի՞նչ է պատմում տուժածը

Ենթադրաբար բռնության զոհը պատմում է, որ Ջիշկարիանին փորձել է սեռական ոտնձգություններ կատարել իր հանդեպ և երբ կարողացել է փախչել, նրան բռնել է և ծեծի ենթարկել: Բացի դրանից, Թամթա Թոդաձեն պատմում էր, որ ոստիկանությունը մի քանի ժամ ուշացումով է հասել դեպքի վայր: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 4-ին, իսկ ոստիկանությունը տեղ է հասել միայն գիշերը 3-ին:

Այս ամենը հայտնի դառնալուց հետո, Ջիշկարիանին լրատվամիջոցների հետ կապի դուրս չի եկել: Միայն ասել է, որ իրեն լավ չի զգում և չի կարող մեկնաբանություն տալ: Թոդաձեի մայրը պատմում է, որ Ջիշկարիանիի ընկերը կապի է դուրս եկել նրա հետ, առաջարկել է հաշտվեն:

Ինքը` Թոդաձեն, «Մթավարի» հեռուստաալիքի եթերից հոկտեմբերի 6-ին առաջին անգամ էր խոսել այս մասին: Թեև պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Թամթա Թոդաձեին դատախազությունը տուժածի կարգավիճակ է տվել միայն հոկտեմբերի 8-ին:

Ո՞վ է Ջիշկարիանին

Իլիա Ջիշկարիանին ծնվել է 1965 թվականին: Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում, այնուհետև Վրաստանի տեխնիկական համալսարանում: 1983-1990 թվականին աշխատել է որպես ինժեներ, 1991-2001 թվականներին` գյուղատնտեսության նախարարության որակի վերահսկողության բաժնի փոխտնօրենն է եղել: 2001 թվականից զբաղվել է մասնավոր բիզնեսով, իսկ 2014 թվականից մինչ օրս հանդիսանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ` Իսանի-Սամգորի մեծամասնական ընտրատարածքից: Այս ընտրատարածքի կազմում է նաև հիմնականում հայերով բնակեցված Էլիան և Հավլաբարը: Հատկանշական է, որ Ջիշկարիանիի նախընտրական քարոզարշավին մասնակցել են Վրաստանի հայ համայնքի մի շարք կարկառուն դեմքեր:

Սա, թերևս, Վրաստանի հայերի հետ առնչություն ունեցող նմանատիպ եզակի գործը չէ: Ախալքալաքիի և Նինոծմինդայի խոշորացված մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր Հենզել Մկոյանը սույն տարվա ամռանը մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ: Նինոծմինդայի միացյալ մանկապարտեզների տնօրեն Նարինե Գինոսյանը պնդում է, որ պատգամավորը նրան բազմիցս է առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպառնացել բռնաբարությամբ և ոչնչացմամբ: Թեև, երբ հրաժարվել է, նրա հանդեպ գործ են հարուցել: Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելա Ֆուտուլյանը մեղադրվել են գումարի յուրացման մեջ, թեև Ախալցիխեի շրջանային դատարանը նրանց 9 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին:

Հենզել Մկոյանը հերքում է իր հանդեպ հնչեցված մեղադրանքները և այս ամենի հետևում տեսնում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ձեռագիրը: Դատախազությունը գործ չի հարուցել: Գերատեսչությունից Netgazeti պարբերականին հայտնել են, որ «հանցանքի նշաններ չկան, հետևաբար գործ չի հարուցվել»: Միայն նշել են, որ Նարինե Գինոսյանը հարցաքննվել է:

Տպել
337 դիտում

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ