Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում. Սենատի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:

Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:

Տպել
361 դիտում

Ռումբ, անունը՝ Ճոյտ. «հակակրիմինալը» կրիմինալի տանի՞ք

Վրաստանում վարորդական վկայական ստանալու տարիքը փոխվում է

45-ամյա ընդմիջումից հետո. «ով ում հասցնում` բռնում, ուտում է»

Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Հոկտեմբերի 20-21-ը ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, որոշ շրջաններում անձրեւ է սպասվում

Հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում բերման է ենթարկվել 186 մարդ, ձերբակալվել՝ 24-ը

«Զվարթնոց» օդանավակայանի 25-ամյա հաշվառողը բռունցքով հարվածել է իր հետ վիճող քաղաքացուն

Շիրակի մարզում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին