Գործարկվել է EU4Armenia հարթակը. ելույթ են ունեցել նախարարն ու ԵՄ դեսպանը

Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի և համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:

Շնորհավորելով և ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահին, դեսպաններին և մյուս հյուրերին՝  Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:

«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարևորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, և համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,-նշել է նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար », - ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ  գործունեության ուղղությունների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա  դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող ծրագրերից և դրանց շահառուներից:

Տպել
1339 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին