Չկա խաղաղ քուն, երբ պատերազմ է, և չկա երջանկություն, երբ շուրջդ դժբախտություն է. Աննա Հակոբյանի ուղերձը

11/10/2019 schedule21:45

ՀՀ վարչապետի տիկին, «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի եւ հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահ, Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում:

«Մարդիկ լույս աշխարհ են գալիս հավասար, և հեռանում են այս աշխարհից հավասար: Բայց, դժբախտաբար, կյանքի ընթացքում բոլորը չէ, որ ունենում են հավասար հնարավորություններ, արժանանում պատշաճ վերաբերմունքի, հոգատարության և խնամքի: Այնինչ, աշխարհը որքան ավելի լավը կլինի, եթե բոլորս ամեն վայրկյան հիշենք, որ յուրաքանչյուրիս առաքելությունն է հոգ տանել մեր կողքինի մասին, և աշխարհն ապրելու ավելի լավ տեղ դարձնել բոլորիս համար՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, և այլն:

Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է: 21-րդ դարում մարդու իրավունքների ոտնահարումները, ավելի թույլերին ճնշելու, հետապնդելու, երբեմն նաև ամենատարբեր հիմնավորումներով ոչնչացնելու ուղիներն ավելի կատարելագործված, և համակարգային են դարձել: Մեր բոլորի աչքի առաջ դեռ ժողովուրդներ են ցեղասպանվում: Կյանքի, ազատության և անձնական անվտանգության իրավունքը, ստրկությունից և խոշտանգումներից ազատ ապրելը, աշխատելու և կրթություն ստանալու հնարավորությունը, դավանանքի ազատությունը և հավասարությունն օրենքի առջև, մարդու այս հիմնական իրավունքները մեր բոլորինն են, և մենք պետք է ամեն օր պաշտպանենք և փառաբանենք դրանք: Մենք պետք է խոսենք նրանց փոխարեն, որոնք չեն կարող իրենք հետամուտ լինել իրենց իրավունքների իրացմանը, որովհետև չկա խաղաղ քուն, երբ պատերազմ է, և չկա երջանկություն, երբ շուրջդ դժբախտություն է: Հայ ժողովուրդը Հայաստանում և ողջ աշխարհում, որպես մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը հաղթահարած ժողովուրդ, պետք է համամարդկային այս օրակարգի կրողը դառնա, մարդու իրավունքների պաշտպանության, ամեն առանձին վերցրած անհատի իրավունքների իրացման առաջամարտիկը՝ ամեն օր, ամենուր և ամեն ժամ: Մենք պետք է նպաստենք, որ դիմացինի իրավունքների պաշտպանությունը դառնա կենսակերպ աշխարհի բոլոր ծայրերում, միայն այդպես աշխարհն ավելի լավը կդառնա մեր, և բոլորի համար»,- նշված է ուղերձում:

Տպել
1384 դիտում

ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը

Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ

Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, մի քանի մարզում կտաքանա 4-5 աստիճանով

Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը Մարությանին փողկապ նվիրեց. նա ցանկություն հայտնեց դա վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին

Ե՛վ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է. Բալայան

ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը

Ավագանու անդամը նիստին եկել էր փոքրիկի հետ. ներկաները ծափերով ողջունեցին նրան

ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան

Քաջարանում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ, մերկասառույց

Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին

Խորհրդարանն ընդունեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

2018-ին աշխարհում ավելի քան 140,000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով

2018-ի մայիսից ի վեր՝ ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ վարչապետ

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Լոռու դպրոցներից մեկի տնօրենի՝ հափշտակության, պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դեպքով գործը դատարանում է

Մխիթարյանը պատրաստ է «Ինտերի» դեմ խաղին. ասել է մարզիչը

«2020-ի բյուջեով աղետի գոտուն 3 մլրդ դրամ է տրամադրված․ նոր փուլ է բացվում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»