Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

14/10/2019 schedule19:24

Այսօր վաղ առավոտից Գյումրիում տեղակայված  Հյուսիսային մաքսատուն վարչությունում սկսվել է մաքսազերծման գործընթացը: Հերթեր չեն գոյացել, դժգոհություններ չեն եղել: Կեսօրն անց 100 մեքենա է մաքսազերծվել: Գործընթացը 20 րոպե է տեւում: Գյումրիում պատրաստ են ավելիին:

«Հյուսիսային մաքսատուն վարչությունում Նորագավիթի մաքսատան հնարավորություններով աշխատում ենք, այսինքն, եթե մենք այսօր Նորագավիթում ձեւակերպում ենք մեկ օրում 600 մեքենա, մենք հայտարարել ենք, որ այստեղ առանց հերթի սպասարկելու ենք 350-ից 400 մեքենա»:

«Շատ լավ է, ես չգիտեմ ով ընչի է դժգոհում, ես եկել եմ, երկու հատ էլ մեքենա եմ մաքսազերծել մեկ ժամում: Ընդեղ Երեւանում հերթը ես տեսել եմ, մի ամիս առաջ ռաժոկով էին մտցնում ավտոն, հանում, ըտենց կարելի՞ ա: Ես զարմացա, նույնիսկ հերթ չեմ կանգնե: Ընդեղ ես երկու-երեք օր հերթ եմ կանգնել, թող գան անեն, գնա, ինչ խնդիր կա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Մելիքյանը:

 Հանրապետությունում ծայր առած դժգոհությունները՝ կապված ավտոմաքսատան Գյումրի տեղափոխման հետ, ըստ ՊԵԿ տեղակալի, թերի տեղեկատվության արդյունք է: «Երեկվանից, ճիշտն ասած, թերի տեղեկատվություն է պտտվում, որ բոլոր տարածաշրջանների մաքսատները փակվում են, եւ պատրաստվում ենք միայն Հյուսիսային մաքսատանը մաքսազերծել ամբողջ հանրապետության մեքենաները, դա այդպես չէ: Միայն Ճապոնիայից եւ Վրաստանից ոչ կոնտեյներներով ներմուծված մեքենաներն ենք էստեղ մաքսազերծում: Որպեսզի մաքսազերծման գործընթացի ամբողջ տեղափոխումը Գյումրի սահուն լինի, որոշեցինք փուլ առ փուլ իրականացնել, դրա համար որոշեցինք հիմա միայն  Ճապոնիայից եւ Վրաստանից բերված մեքենաներն անել, հասկանանք հոսքը կառավարելի է, թե՝ ոչ: Վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր մեքենաները կտեղափոխենք այստեղ: Դուբայի մասին էլ թերի տեղեկություն կա տարածված, որ դրանք պարտադիր պետք է մաքասազերծվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում: Չկա նման բան, չնայած հավանականությունը փոքր է, բայց եթե Դուբայից պարսկական սահմանով կմտնի վրացական կամ Ճապոնիայից բերվող մեքենա, մենք հնարավորություն ենք տալիս Սիսիանում մաքսազերծել, ոչ թե Գյումրիում»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

ՊԵԿ տեղակալը նաեւ լավ լուր ուներ ավտոներկրողների համար: Նրանք, ովքեր մեքենաներ են բերելու եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը չեն հասցնի դրանք բերել Հայաստան եւ մաքսազերծել նույն սակագներով, ինչ հիմա, խնդիր չեն ունենա: «Մենք օրենքում գտել ենք մի դրվագ, որով կկարողանանք դեռեւս ճանապարհին գտնվող մեքենաները, որոնց տերերն ունեն մտավախություն, որ ուշ տեղ հասնելու պարագայում մինչեւ դեկտեմբերի 31-ը չհասցնեն, մենք կարողանալու ենք քաղաքացիներին հնարավորություն տալ  հունվար ամսին այդ մեքենաները մաքսազերծել դեկտեմբերին գործած դրույքաչափով»:

Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի բացումից հետո ավտոտրանսպորտային միջոցները մաքսազերծվելու են միայն Գյումրիում, փակվելու է Նորագավիթն ու ավտոմեքենաների  մաքսազերծման բոլոր մաքսատները: Սիսիանում գործողը մնալու  է՝ որպես  բացառություն հարավային սահմանով ներկրովող մեքենաների մաքսազերծման համար:

Տպել
3809 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում