Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 6-րդ օրը: Տասնյակ  զոհեր, հարյուրավոր վիրավորներ կան 2 կողմերի խաղաղ բնակչության շրջանում էլ: Զոհվում եւ ծանր վիրավորումներ են ստանում  մանկահասակ երեխաներ եւս, թուրքիայի ցամաքային օդային ուժերը հարվածներ են հասցնում ինչպես խաղաղ բնակավայրերի, այնպես էլ կենսական կարեւորության շինությունների, ճանապարհների ուղղությամբ:

Sana գործակալությունը հայտնում է, որ այսօր թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Հասակե նահանգի Ադ-Դարբասիա եւ Ալ-Քարմանիա գյուղերի ուղղությամբ:

Թուրքական ռեժիմի ուժերը շարունակում են զինված գործողությունները Հասակե եւ Ռաքքա շրջաններում՝ հասցնելով օդային եւ հրետանային հարվածներ հիդրոկայանների ու էլեկտրոկայանների, նավթային օբյեկտների, բնակելի թաղամասերի, հիվանդանոցների ուղղությամբ:

Սիրիական Ռաս-էլ-Այն քաղաքի մոտակայքում թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով 3 արտասահմանցի լրագրող էր զոհվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գնդակոծության տակ է առնվել քուրդ լրագրողների տեղափոխող ավտոշարասյունը, ինչի հետեւանքով զոհվել էր 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր էին:

Սիրիական բանակը մտել էր Տաբկայի շրջան, որը վերահսկվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից: Տաբկա քաղաքը գտնվում է Ռաքքայի արևմուտքում:

Նշվում է, որ Ասադի ուժերը հոկտեմբերի 13-ի երեկոյան սկսել են շարժվել դեպի երկրի հյուսիսային շրջաններ:

Սիրիական «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնում է, որ Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ:

Իսկ սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի բանակը թուրքական ներխուժումը կանխելու համար զորք է տեղակայում Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թել Թամեր շրջանում:

Օրվա ընթացքում պաշտոնական տեղեկատվություն հաղորդեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550  զինյալի է սպանել:

Բացի այդ,  Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենան է ոչնչացվել թուրքական ուժերի կողմից:

Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է:

Թուրքիայի զինված ուժերն, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» մարտիկների հետ միասին այսօր գրոհ են սկսել նաեւ սիրիական Մանբիչ քաղաքի դեմ, որը հանդիսանում է Սիրիայի հյուսիսային շրջանի հիմնական բնակավայրերից մեկը և պատկանում է «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական զորամիավորումների դաշինքին:  

Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին այսօր կրկին անդրադարձել են Ֆրանսիայում: Ելիսեյան պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որը կազմվել է Ֆրանսիայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի՝ նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ Փարիզում անցկացված նիստից հետո:

Էմանուել Մակրոնը նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել հումանիտար ողբերգական հետեւանքների, «Իսլամական պետության» խմբավորման ակտիվացմանը, ինչպես նաեւ իրավիճակի ապակայունացմանը տարածաշրջանում: Հաշվի առնելով այս ամենը՝ Ֆրանսիան իր առաջնահերթությունն է համարել տարածաշրջանում ԻՊ-ի չեզոքացումը: Նշվում է, որ Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը Սիրիայում

Ռազմական գործողությունները շարունակվում են դատապարտելի մնալ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Չնայած այս հանգամանքին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է այդ ամենը ահաբեկիչների դեմ պայքար անվանել եւ այսօր մեղադրում էր ՆԱՏՕ-ին՝ իրենց չաջակցելու համար: Ըստ Էրդողանի, ՆԱՏՕ-ն իր երկրին չի ցուցաբերում  համապատասխան աջակցություն եւ կոչ է արել դաշինքին՝ ընտրություն կատարել Թուրքիայի կամ «ահաբեկիչներ»-ի միջեւ:

Այս մեղադրանքները նա հնչեցրել էր լրագրողների հետ զրույցում, որտեղ նաեւ խոսել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցների եւ կրակն անհապաղ դադարեցնելու մասին կոչերից:  Էրդողանն ասել է, որ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ակնհայտ ապատեղեկատվական հոսքերի ազդեցության տակ են, նրանց սխալ ինֆորմացիա են տրամադրում:

Օրվա ընթացքում Թուրքիայի նախագահը մեկնեց Ադրբեջան:

Պաշտոնական տվյալներ հրապարակվեցին նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից: Համաձայն ՄԱԿ-ի ԳՔ-ի հայտարարության, Սիրիայում իրականացվող գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց թիվը հասել է 160 հազարի:

Տպել
1776 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն