Երևան
-1 °C
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել Բալթյան պաշտպանական քոլեջի դեկան, պահեստազորի գնդապետ, պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան:
ՊԱՀՀ-ի ղեկավար կազմի և կենտրոնների պետերի հետ հանդիպման ընթացքում հյուրին է ներկայացվել հաստատության պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, գործունեությունն ու ապագա ծրագրերը և հատկապես՝ ՊԱՀՀ-ում մեկնարկելիք «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկու կառույցների համագործակցությունը:
Բարձր գնահատելով 10-ամյա գործունեության ընթացքում Բալթյան պաշտպանական քոլեջի գրանցած ձեռքբերումներն ու կրթական գործընթացի կազմակերպման փորձը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը նշել է, որ հաջորդ տարի ՊԱՀՀ-ում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:
Բալթյան պաշտպանական քոլեջի և ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով պրոֆեսոր Զդիսլավ Սլիվան այցելել է նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները
Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ
Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն
ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին
Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը
Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը
Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին
Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից
Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել
ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով
Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին
Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել
91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել
© 2019 Հայկական ժամանակ