Հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել. նախարարություն

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Առողջապահության նախարարության դիմաց:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ բողոքում են, քանի որ նվազեցվել է դիսպանսերի ֆինանսավորումը, իսկ նախարարությունը մտադիր է առհասարակ փակել դիսպանսերը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է՝ Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել:

Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։

Միաժամանակ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում՝ առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում՝ ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում՝ ամենօրյա հսկողությունը։

2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։

Ելնելով վերը նշվածից՝ Առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։

Սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է, և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։

Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք, իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:

Տպել
332 դիտում

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին