Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը ստեղծվելուց հետո Երեւանում այրվել է 10-ից ավելի աղբաման: Սա ընդամենը մեկ ամսում: Համայնքային հիմնարկը օգոստոսի 29-ից է սկսել մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվել, իսկ աղբաման այրվելու վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի սկզբին:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կատարվածն առնվազն անփութության եւ համայնքի գույքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի դրսեւորում է:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակը դժվարացավ ասել, թե այդ գույքը վնասվելու դեպքերում դիտավորությա՞ն հետ գործ ունենք, թե՞ ոչ. «Մասնավոր դեպքեր են, առանձին-առանձին ուսումնասիրության ենթակա, դժվար է ասել՝ միտում կա՞, թե՞ ոչ»:

Իրար հետեւից այրվող աղբամանների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են այս ընթացքում հնչում: Ոմանք դրանց հետ զգույշ վարվելու կոչ անելու փոխարեն մատնանշում են աղբամանների որակապես թույլ լինելն ու համեմատականներ տանում, աղբահանությունն իրականացնող արդեն նախկին օպերատորի աղբամանների հետ: Նրանց կարծիքով՝ նոր աղբամանները որակապես զիջում են «Սանիթեք» ընկերության աղբամաններին եւ փոքր կայծը կարող է այն ամբողջությամբ այրել:

Հակոբ Կարապետյանի վստահեցմամբ՝ աղբամանները «Սանիթեք»-ի աղբամաններին որակապես չեն զիջում՝ հրակայուն են ու էլաստիկ: Նրա համոզմամբ՝ այս խնդրին հասարակական կարգի պահպանության համատեքստում պետք է նայել:

«Երբ այրում ես, մետաղն էլ կարող է այրվել, թիթեղը՝ դեֆորմացվել: Հետեւաբար այստեղ աղբամանի որակն էական չէ, տվյալ դեպքում էական է օգտագործման կուլտուրան: Ենթադրենք՝ ուզում ենք աղբամանները պահպանելու համար տեսահսկողություն սահմանել ու ձեռք ենք բերում 100 դոլարանոց տեսախցիկներ՝ 200 դոլարանոց աղբամանները հսկելու համար: Չեմ կարծում, որ արդարացված մոտեցում կլինի»,- նկատեց Հակոբ Կարապետյանը:

Աղբամանների այրման վերջին գրանցված դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է եղել: Վարչական շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը պարզել է, որ հոկտեմբերի 4-ին 57-ամյա տղամարդը ծխախոտի ծխուկը նետել է Օհանով 54 շենքի բակում տեղադրված աղբամանի մեջ, որի հետեւանքով էլ այրվել  է աղբամանում գտնվող աղբը՝ վնասելով աղբամանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
1035 դիտում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք.ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին