Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

Երեւանի Հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատակիցներն այսօր առավոտյան հիվանդ չեն ընդունել. բժիշկներն Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ դժգոհելով, որ նվազել է կենտրոնի ֆինանսավորումը, ինչի պատճառով կառույցը փակման եզրին է գտնվում:

Բողոքի ցույցի մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշում էին, որ ֆինանսավորումն այնքան է նվազել, որ հիմնարկը չի կարող գոյատեւել, դժվար կլինի աշխատավարձեր վճարել, իսկ այլ ծախսերի մասին խոսք չկա: Վերջին տարիներին իրենց մոտ հիվանդները պակասել են, պատճառն ըստ աշխատակիցների, առողջապահության նախարարության տարիներ առաջ մշակած ծրագիրն է. այժմ հիվանդության առկայության դեպքում՝ պացիենտները նախ գնում են պոլիկլինիկա, իսկ առաջ պատկերն այսպիսին չէր. նախ իրենց մոտ էին գալիս:

Առողջապահության նախարարությունից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, որ Հակատուբերկուլոզային դիսպանսերին նախարարությունը տարեկան տրամադրել է մոտ 143.5 միլիոն դրամ: Ինչպես նշեց նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել, դրա շուրջ դեռեւս քննարկումներ են իրականացվում:

Առողջապահության նախարարությունն ավելի ուշ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը եւ տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող եւ միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում՝ առավել հասանելի դարձնելով բնակչության համար»,- նված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Երեւանի Հակատուբերկուլոզային դիսպանսերը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ՝ կենտրոնը փակելու որոշում դեռեւս չկա, Առողջապահության նախարարությունում իրականացվում են քննարկումներ՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատման վերաբերյալ:

Թեմայի հետ կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տարածել նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինիս պնդմամբ՝ մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը՝ որպես հիվանդություն, նահանջում է եւ մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։

«Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն՝ տուբերկուլոզի բուժման համար եւ ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները»,- գրել է Թորոսյանը: 

Նախարարը նշել է, որ մինչ իր պաշտոնավարումն էլ Երեւանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության եւ քաղաքապետարանի բուժվարչության միջեւ, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են։

«Իմ պաշտոնավարման հենց սկզբից հակատուբերկուլոզային ծառայությունների օպտիմալացման գործընթացը մտել է նոր փուլ եւ շարունակվելու է։ Ի դեպ, սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300 մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չուներ որեւէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից»,- իր գրառման մեջ նշել է Թորոսյանը:

Թեմայի վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Վերջինս դիսպանսերի ֆինանսավորման կրճատման հարցը հեռատեսական չի համարում, քանի որ վերջինիս կարծիքով՝ պոլիկլինիկաներում տուբերկուլոզի դեմ պայքարի համար նախատեսված սրահները հարմարեցված չեն՝ նման գործառույթների պատշաճ իրականացման համար։

«Ներկայումս տուբերկուլյոզով հիվանդների մեծ մասը իրենց վերջնական ախտորոշումը ստանում են հենց այս դիսպանսերում եւ վերջինիս փակումը կնշանակի, որ սոցիալապես այս խոցելի շերտը պետք է հասնի քաղաք Աբովյան, որպեսզի կարողանա համապատասխան բուժզննում անցնել»,- գրել էր Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այսպես ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ ենք հանում։

«Ավագանու հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էի բուժանձնակազմի կողմից ինձ հասցեագրված մտահոգությունները եւ հույս ունեի, որ նախարարը քննարկման դաշտ կստեղծի այդ թվում նաեւ բուժանձնակազմի հետ»,- նշել է Խաժակյանը՝ հավելելով, որ հարցի վերաբերյալ ակնկալում է լայն քննարկում, ոչ թե մակերեսային ձեւակերպումներ, որոնք այսօր նախարարության կողմից տարածվեցին հայտարարության տեսքով։

Արդյոք պոլիկլինիկաներն այսօր պատրաստ են իրականացնել տուբերկուլոզի դեմ պայքարի համար նախատեսված գործառույթները եւ արդյոք տուբկենտրոնների օպտիմալացմանը զուգընթաց փորձ է արվում պոլիկլինիկաներում պատշաճ մակարդակի բերել այդ կաբինետները, որպեսզի չստացվի այնպես՝ ստացիոնար հաստատությունները փակվեն, իսկ առաջնային օղակն ի վիճակի չլինի նոր բեռ վերցնել:  Առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ գերատեսչությունը միայն զբաղվում է տվյալ կենտրոնի ֆինանսավորմամբ եւ իրավասու չէ պատասխանել նման հարցի, քանի որ կառույցը գտնվում է Քաղաքապետարանի ենթակայության տակ:  Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ նշեց, թե քանի որ կառույցը փակելու վերաբերյալ որոշում դեռեւս չկա, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կենտրոնի հետագա աշխատանքի, աշխատողների վերադասավորման եւ հիվանդության համար պոլիկլինիկաները կենտրոն դարձնելու հետ կապված ոչ մի բան չեն կարող ասել, իսկ մասնագետների հետագա զբաղվածության հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

Տպել
2548 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել