Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

15/10/2019 schedule18:41

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացնում ՀՀ ոստիկանության ծառայողի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ դարձյալ կեղծ փաստաթղթեր։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին այդ անձանց ինքնությունը։

Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդիկ կեղծ փաստաթղթերը պատրաստել են նախնական համաձայնությամբ՝ դրանցով ֆինանսական գործարքներ կատարելու համար։ Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ նրանք հոկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում պետք է հանդիպեին՝ հերթական գործարքը կատարելու։

Հանդիպեցին, բայց գործարքը չկատարվեց, քանի որ ոստիկանության ծառայողները նրանց բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկվեց նրանցից մեկի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվեց ոստիկանության ծառայողի կեղծ վկայական, աշխատավարձի չափի մասին կեղծ փաստաթուղթ և այլն։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։

Տպել
590 դիտում

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին