ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

16/10/2019 schedule10:48

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել է գիշերը ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանի լուսանկարը՝ ցավակցելով ոստիկանի հարազատներին եւ ընկերներին:

Հիշեցնենք՝ ոստիկանը 38 տարեկան Տիգրան Առաքելյանն էր, հրազենային վերք էր ստացել ձախ բազկի շրջանում՝ իր իսկ ծառայողական զենքով:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հիշյալ 2 անձինք հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել:

Տպել
2685 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ