ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը: Երկուստեք կարևորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
229 դիտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ․ պատգամավորները հերքեցին, թե վիճաբանություն է եղել

Ինչու է պաշտոնից ազատվել արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. պարզաբանում է նախարարությունը

Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից

Երեւանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի. Կարապետյան

Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին