Սուրեն Պապիկյանը ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին

16/10/2019 schedule17:50

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի կողմից Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին և Իրանի արտահանման զարգացման բանկի, ինչպես նաև «SUNIR International FZE» ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի ընթացքին առնչվող մանրամասներին:

Ինչպես  Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԲԷՑ ՓԲԸ ներկայացուցիչներն իրազեկելով ծրագրի ընթացքի մասին նշել են, որ նախատեսված է հաջորդական քայլերի միջոցով իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ԱԶԲ ծրագրով նախատեսված «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, որոնք վերաբերում են թե՛ կատարված աշխատանքներին, թե՛ մատակարարված սարք-սարքավորումներին:

Սուրեն Պապիկյանը ԲԷՑ-ի պատասխանատուներին հանձնարարել է կազմել լուծումների պարզեցման ճանապարհային քարտեզ՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն անհապաղ և արդյունավետ կերպով վերացնելու նպատակով, սահմանելով աշխատանքների կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև հետևողականորեն շարունակել հսկողությունը, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի («Նորավան») կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Տպել
346 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները