Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

ՀՊՏՀ նախկին Ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել՝ հայտնելով, որ դատական գործընթաց է սկսվում իր ատենախոսության շուրջ կեղծ աղմուկի գործով: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ,
փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա: Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։

Չեմ ուզում հերթական անգամ մեկնաբանել հանձնաժողովի անթույլատրելի, վիրավորական ձևակերպումները և դրանց իրական նպատակը, որովհետև շուտով կապացուցվի ամբողջ գործընթացի ապօրինի լինելը։ Իսկ եթե որևէ պաշտոնյա, կիրառելով օրենքից դուրս որակումներ, որոնց վերաբերյալ սահմանված պահանջներ անգամ չեն եղել, փորձի արատավորել քրտնաջան աշխատանքով վաստակած իմ հեղինակությունը՝ ինձ անվանելով «գրագող», ապա նա կա՜մ անգրագետ է, կա՜մ ստախոս։ Ավելի զավեշտալի է, երբ այդ թեման շահարկում են նաև մարդիկ, ովքեր սեփական ատենախոսության հեղինակը չեն և անգամ մեկ նախադասություն չեն կարող ինքնուրույն գրել:

Իսկ իրականում առկա խնդիրների և դրանց համակարգային պատճառների մասին ավելի մանրամասն խոսել եմ հետևյալ տեսանյութում:

Տեղեկացնեմ նաև, որ փաստաբանական ծախսերի փոխհատուցում չեմ պահանջելու՝ սկզբունքորեն համարելով, որ հատկապես այս փուլում պետությունը չպետք է որևէ լումա կորցնի, անգամ եթե ինքս եմ ֆինանսապես տուժում։
Իմ նկատմամբ ցուցաբերված դաժան անարդարությունը վերացնելուց զատ՝ այս գործընթացը նաև սկսում եմ հանուն հեղափոխության արժեքների, որովհետև Նոր Հայաստանում չպետք է թույլ տալ որևէ ապօրինություն և դրա հիմքով շարունակվող թիրախային ու սելեկտիվ բանսարկություններ։

Հ. Գ.
Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել:

 

Տպել
924 դիտում

Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որն ուղենիշ էր. Արայիկ Հարությունյան

Փրկարարները մարել են Բարեկամավան գյուղի անտառում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնյաների նկատմամբ վարույթներ են հարուցվել

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում. պաշտոնական

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Դանիայի Թագավորության Գերագույն Դատարանի դատավոր Աննա Լուիզ Բորմանին

Երբ փոթորկվում էին Երևանի փողոցները, հրապարակը, նա միշտ օրվա իշխանության դեմ ծառացած մարդկանց մեջ էր

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 75,748 լաբորատոր հաստատված դեպք

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը

Հրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

Արայիկ Հարությունյանը հավատում է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը 25 օլիմպիական ոսկի կունենա

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

Տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն. ՊՆ

Հովհաննես Շահինյանը կբողոքարկի իր տան խուզարկության՝ դատարանի որոշումը

Վարչապետի որոշմամբ Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջին նիստն է գումարել. ձեւավորվել են խմբեր

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

24 տարի սպասում էի այս պարգեւներին. Հայաստանից նեղացած հեռացած օլիմպիական չեմպիոնին մեծարեցին

Կրակոցներ Սայաթ-Նովա գյուղում. խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ