45-ամյա ընդմիջումից հետո. «ով ում հասցնում` բռնում, ուտում է»

17/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ի համարում

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնն այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացնելու է «Պահանջվում է ստախոս» պիեսը: Այս պիեսը Ջիգարխանյանը 45 տարի առաջ խաղացել է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Եւ այժմ Մոսկվայի դրամատիկականը մի փոքր փոփոխություններ է արել պիեսում` փորձելով այն նմանեցնել 45 տարի առաջ Ջիգարխանյանի խաղացած բեմադրությանը: Այսօր Ստանիսլավսկու անվան թատրոնը նաեւ անակնկալ է մատուցելու դերասանին: Թե ինչ անակնկալ` Ջիգարխանյանն ինքն էլ չգիտեր: «Հուսով եմ, գործը չեն փչացնի, եւ իմ առողջության վրա դա չի անդրադառնա»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասում էր դերասանը:

«Այդ 45 տարին ինձ համար վախենալու են, որովհետեւ, չեմ թաքցնում, ես տեսնում եմ մարդկանց, որոնց չէի տեսել 45 տարի: Նրանք շատ ուժեղ փոխվել են, եւ դրանից ես եզրակացնում եմ, որ այդ ամենը երեւի տեղի է ունեցել նաեւ ինձ հետ: Թեեւ ես կարծում եմ, որ պետք չէ վախենալ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք փոխվում ենք եւ նույնիսկ երբ դեֆորմացվում ենք»,- ասում էր դերասանը: Ջիգարխանյանը, որը Ռուսաստանում ներկայացվել է «Տարվա մարդ» նոմինացիայում, երեկ հայտարարում էր, թե դա դատարկ բան է: «Ես ագրեսիվ չեմ իմ ցանկությունների մեջ, բայց ես, օրինակ, կհանեի բոլոր կոչումները, որովհետեւ Աստված չանի, որ ես բեմ դուրս գամ եւ լինեմ ոչ թե Համլետ կամ Լիր արքա, այլ լինեմ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Մեր իլյուզիան իսկույն քաքմեջ կլինի»,- ասում էր հայտնի դերասանը:

Ի դեպ, Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը Ջիգարխանյանը ղեկավարում է արդեն տասը տարի, եւ որն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ խնդիրներ, կոնֆլիկտներ ու կորուստներ, ըստ դերասանի, այժմ ամեն ինչ նորմալ է: «Բնական է, որ կոնֆլիկտներ կային: Հիմա լավ է: Կան դերասաններ, որոնք մնացին, բայց ավելի լավ է` գնային, որովհետեւ դա ծնում է նախանձ: Դա ամեն տեղ կա: Մեծ թատրոնում, օրինակ, պարուհիներից մեկը միզել էր մյուսի կոշիկի մեջ: Էդ է թատրոնը»,- ասաց հայտնի դերասանը, երբ մենք հետաքրքրվում էինք թատրոնի գործերով:

Ըստ նրա, թատրոնը բնության մի մոդել է, որտեղ ով ում հասցնում է` բռնում, ուտում է: «Պարոն Ջիգարխանյան, Ազնավուրը Ֆրանսիայում ներկայացնում է հայ ազգը եւ դրա համար պատասխանատվություն է զգում: Դուք հայ ազգը ներկայացնում եք Ռուսաստանում: Պատասխանատվություն զգո՞ւմ եք»,- լրագրողի այս հարցին ռուսական թատրոնի եւ կինոյի մետրը պատասխանեց.

«Չէ, չեմ զգում: Ավելին ասեմ, դրա տաղանդը չունեմ: Կարող եմ մեյմունություն անել: Ես կլոուն եմ, ուրիշ բան չգիտեմ: Ինձ մի ժամանակ ուզում էին կոխցնել Դումա: Ընդ որում, այնտեղ մեծ գայթակղություն կար, մեծ փողեր կային: Դրանից առաջ մեզ հավաքեց Գորբաչովը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համար: Ես հասկացա, որ ոչ մի վատ բան չեմ կարող ասել, իմաստ չուներ: Աստված տա, որ այդ խնդիրը վերջանա` սրանք հայ են, սրանք ադրբեջանցի են: Կարեւոր չէ, ինչ են: Աստված ազգություն չի ճանաչում: Ազգություն չկա»:

Երեկ սիրելի դերասանը հայտարարեց նաեւ, որ ինքն իրեն դուր է գալիս թատրոնում, որովհետեւ այնտեղ ինքն իրեն չի տեսնում, իսկ կինոյում մի քիչ բարդ է: «Օրինակ, երբ ես Ներոն էի խաղում, մոտս այնպիսի զգացողություն էր, որ ես ամենասեքսուալ տղամարդն եմ: Կարմիր լողազգեստով բեմ էի դուրս գալիս... Ինձ իմ մասնագիտությունը դուր է գալիս, որովհետեւ 50 տարվա մեջ ես ունեցել եմ միլիոն կին, երեխաներ, եղբայրներ, սիրուհիներ եւ այլն»,- բացատրում էր Ջիգարխանյանը: Թե ինչը կամ ում է մեծ դերասանն ամենաշատը կարոտում Հայաստանում, նա չկարողացավ ասել: «Խաղող եմ շատ սիրում, բայց ինձ չի կարելի»,- ասաց նա:

Լուսինե Բարսեղյան

Տպել
935 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում