Ռումբ, անունը՝ Ճոյտ. «հակակրիմինալը» կրիմինալի տանի՞ք

17/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ի համարում

«Հակակրիմինալ» շարժման ծրագրերի ու նպատակների առաջին փորձարկումը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին խորհրդարանում եւ տապալվեց։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք բոլորը «Հակակրիմինալի» մարտական շարքերում են, հոկտեմբերի 13-ին կրծքով պաշտպանեցին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որն իր 3 գազալցակայաններով պետությունից օրական գողացել է 10 հազար դոլարի գազ եւ, ինչպես շաբաթ օրը ներկայացրեց գլխավոր դատախազը՝ պետությանը հասցրել է 350 մլն դրամի չվճարված հարկի վնաս, ու եւս 6 մլրդ 600 մլն-ի չարաշահման փորձ իրավապահներին հաջողվել է կանխել։ Եւ այս Ճոյտին, որի անունը «Հակակրիմինալի» ցուցակում առաջիններից է, ընդդիմությունն առավ իր պաշտպանության տակ, ու Հակոբ Հակոբյանը ԱԺ ամբիոնից ներկայացվեց որպես հալածյալ։

Եւ եթե Ճոյտը, ընդդիմադիրների անսպասելի պաշտպանությունից ահաբեկված, ճիշտ ժամանակին չհայտարարեր, որ իր դեմ որեւէ քաղաքական պատվեր չկա, որ Ռոբերտ Քոչարյանը այն մարդը չի, որպեսզի պատվերներ իջեցնի, իսկ Գրիշն էլ իր ընկերն է, հակակրիմինալիստ ընդդիմադիրների պաշտպանական ելույթները արդեն հասել էին այն կուլմինացիային, որ մի քիչ էլ, ու Ճոյտը հայտարարվում էր քաղաքական հետապնդման զոհ եւ պոտենցիալ քաղբանտարկյալ։ Բարեբախտաբար, Ճոյտը Գրիշին իր նվիրվածության հայտարարությամբ կանխեց իր անձից քաղաքական հալածյալ սարքելու՝ ընդդիմադիրների էքստազը։

Այսպիսով, «Հակակրիմինալ» շարժումը գտնում է, որ պետությունից գողանալը «ասնավանի» չէ պատգամավորին արդարադատությանը հանձնելու համար, եւ Հակոբ Հակոբյանը ոչ թե գող է, այլ քավության նոխազ։ Մինչդեռ, «Հակակրիմինալի» լեգենդար առաջնորդներին չէր խանգարի իմանալ, որ մեկը մյուսին չի բացառում, ու քավության նոխազը եւս կարող է լինել կրիմինալ։ Իհարկե, նոխազության ինչ-որ էլեմենտներ Ճոյտի վերջին օրերի ճակատագրում կան, եւ, իրավականից բացի, մնացած բոլոր հարթություններում նա ճիշտ է, որովհետեւ ուրբաթ օրը նրան տանելու համար խորհրդարան եկած գլխավոր դատախազը այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ մնացած հանրապետական պատգամավորներին, ու ոչ միայն նրանց, կարելի է խուսափել հարկերից, կարելի է թալանել պետությանը, կարելի է ցանկացած տեղում ցանկացածի բերանը ջարդել, իսկ մի ինչ-որ իքս պահից Հակոբ Հակոբյանին դա արդեն չի թույլատրվում։

Ուստի, Հակոբյանն իրավունք ուներ ԱԺ ամբիոնից հայտարարելու՝ «ընենց վիդ եք ընդունել, կարծես դարի հանցագործություն է տեղի ունեցել»։ Սակայն դա Հակոբ Հակոբյանի ու նրա իշխանության ներքին ռազբորկան է, որը չպետք է առանձնապես հետաքրքրեր ընդդիմությանը։ Քանզի եթե 2003-ի նախագահական ընտրություններում Հակոբ Հակոբյանի անունը ընդդիմության նախընտրական շտաբների կողմից պարբերաբար ուղարկվում էր ԵԱՀԿ-ին ու անձամբ Պիտեր Այքերին եւ Ռասել-Ջոնսթոնին՝ որպես հայ ժողովրդի կարկառուն ընտրակեղծարարներից մեկի, Հակոբ Հակոբյանը բարոյական իրավունք ուներ խորհրդարանի ամբիոնից հաթաթա տալու եւ սպառնալու իր իշխանության ներկայացուցիչներին։

Բայց Ճոյտի ընդդիմադիր ելույթը եւս հակակրիմինալ շարժում սկսած ընդդիմությանը չպետք է այդքան հուզեր. խորհրդարանում քննարկվում էր մի պատգամավորի հանդեպ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը, որը 2003-ի նախագահական եւ 2005-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ամեն ինչ արել է՝ նույն այս ընդդիմությանը լխճելու եւ նվաստացնելու համար, եւ որը անձամբ էր քացով բացում քվեատուփերն ու դրանք լցոնում՝ ընդդիմադիրներին տշելով այս ու այն կողմ։ Ու եթե պետությանը թալանելը, որի հետ գործող ընդդիմությունը վատ հարաբերություններ ունի, հակակրիմինալիստները հոգու խորքում երեւի համարում են հալալ գործ, ապա գոնե պետք է հիշեին, թե ինչո՞ւ իրենք այսօր իշխանության չեն։ Իսկ իշխանության չեն, որովհետեւ Հայաստանում դեռ շատ հակոբհակոբյաններ կան, որոնք օրվա իշխանության համար միշտ պատրաստ են ցանկացած հանցագործության։ 

Մինչդեռ, ի՞նչ արեցին «Հակակրիմինալ» շարժման խորհրդարանական ակտիվիստները. նրանք հրապարակավ տանիք դարձան կրիմինալին, ու  կրիմինալ իշխանության արձագանքը չուշացավ։ «Փաստորեն, այդ «Հակակրիմինալի» փուչիկը տրաքեց»,- շաբաթ օրը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Որովհետեւ ուրբաթ օրն արդեն պարզվել էր, որ «Հակակրիմինալի» համար այդ կրիմինալ ասածն ունի հստակ դեմք, բոյ եւ անգամ՝ անուն, ու եթե այդ կրիմինալի բոյը 1 մետր 65 սանտիմետր չէ, թշերը կախ չեն, անունն էլ Սերժ չէ, դա չի մտնում «Միստր հակակրիմինալ» մրցանակաբաշխության անհրաժեշտ պարամետրերի մեջ։ Այսինքն, ընդդիմության նախաձեռնած ողջ այս հակակրիմինալ շուխուրը ընդամենը մեկ կամ մի քանի անձի դեմ է, ինչը եւ պահանջվում էր ապացուցել։

Իհարկե, երեկ՝ «Հակակրիմինալի» հերթական ժողովի ժամանակ, մենք նույն այս հարցերն ուղղեցինք շարժման առաջամարտիկներ Գառնիկ Մարգարյանին եւ Արամ Կարապետյանին, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ իրենք կրծքով պաշտպանեցին իրենց ցուցակի կրիմինալներից մեկին։ «Ով պաշտպանել է՝ նրան էլ հարցրեք։ Հակոբ Հակոբյանը մեր ցուցակում կար, եւ մենք նրա գործունեությանն անդրադարձել ենք։ Իսկ թե ինչո՞ւ ընդդիմությունը չքվեարկեց նրան արդարադատությանը հանձնելու համար՝ հարցրեք նրանց, ովքեր եղել են խորհրդարանում եւ պաշտպանել են նրան»,- ասաց Գառնիկ Մարգարյանը։

Նրանց մենք, իհարկե, արդեն հարցրել էինք, ու պատասխանն այն էր, որ իրենք ներիշխանական ռազբորկաներին չեն խառնվում։ Նույն այդ տրամաբանությամբ վաղը կարող է նույն այս գլխավոր դատախազը հակակրիմինալիստների սիրած կրիմինալի՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք հարուցել, ու ընդդիմությունը որոշի, որ դա նույնպես ներիշխանական ռազբորկա է եւ ցույցեր կազմակերպի ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի։  Ի դեպ, եւս մեկ անհարթություն «Հակակրիմինալի» կյանքից. Գառնիկ Մարգարյանը իրենց շարժման հաղթանակն է համարում այն, որ Հակոբ Հակոբյանի կրիմինալ դիմանկարը ներկայացվեց խորհրդարանին։ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահը խոստացավ, որ առաջիկա օրերին իրենք հերթական կրիմինալ ռումբն են պայթեցնելու՝ այս անգամ հերթական մի պատգամավորի ու մի գեղեցկատես նախարարի մասով։ Չի բացառվում, որ ռումբը պայթեցնելուց հետո հակակրիմինալիստները կրկին խոչընդոտեն արդարադատության իրականացմանը։  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1204 դիտում

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը