Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

18/10/2019 schedule09:10

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման Պառավաքարը ևս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից՝ այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը, կիսակառույց է մնացել:

83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն, 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարևոր, բայց բավարար պայման չէ:    

 

Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:   

«Ունեմ երազանքներ: Դրանցից առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչև երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել և ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,- ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը:

«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որ մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ և ունենալ շատ զավակներ»,- ասել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:

Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչև տարեվերջ ավարտին կհասցվի տարիների նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարևոր են համարում հեռավոր մարզերում և հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:

«Ինձ ոգևորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից և ունեցած խնդրից, ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա և՛ ուժեղ կամքի, և՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանամերձ Պառավաքարում Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:

Տպել
675 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ