Հարկեր հավաքելն այլեւս չի իրականացվում բիզնեսի «կաշին քերթելու» միջոցով. Արտակ Մանուկյան

Հարկեր հավաքելն այլեւս չի իրականացվում բիզնեսի «կաշին քերթելու» միջոցով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նշենք, որ նախօրեին ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Անանյանը նշել էր նաեւ, որ 2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքել 1 տրլն 26.2 մլրդ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամ կամ 5.2 տոկոս: 2019-ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 62 մլրդ-ով գերակատարել էր նախատեսված հավաքման գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ առաջին կիսամյակի գերակատարված գումարի շնորհիվ է ՊԵԿ-ն ինն ամիսների դրությամբ գերակատարում ունեցել եւ երրորդ եռամսյակում շուրջ 10 մլրդ պակաս է հավաքել նախատեսվածից:

Երրորդ եռամսյակի հարկային եկամուտների վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել Մանուկյանին:

- Պարոն Մանուկյան, երրորդ եռամսյակում ՊԵԿ-ը, ըստ էության, թերակատարել է նախանշված հավաքման գումարը շուրջ 10 մլրդ-ով: Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը:

- Դրա վերաբերյալ ՊԵԿ նախագահն էլ պարզաբանեց՝ ասելով, որ երբ ի սկզբանե տարեկան պլանավորումներ են եղել, 2-րդ եռամսյակի համար շատ ավելի «համեստ» ստանդարտներ էր դրված, 3-րդ եռամսյակում՝ համեմատաբար ավելի բարձր: Բայց, այնուհանդերձ, նույնիսկ ձեր նշած 3-րդ եռամսյակի թերակատարմամբ հանդերձ՝ ընդհանուր, եթե դիտարկենք 9 ամսվա տվյալները, ՊԵԿ-ը գերակատարել է: Այստեղ ընդամենը եռամսյակների միջեւ ոչ համաչափ բաշխվածության խնդիրն է՝ իմ կարծիքով: Որովհետեւ, ինչպես գիտեք, ավելի քան 20 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները գերակատարվել են:

- Առաջին կիսամյակից հետո շատ էր խոսվում 63 մլրդ գերակատարման մասին, ստացվում է, որ գերակատարված գումարը որոշակիորեն նվազում է, որպեսզի լրացվի 3-րդ եռամսյակի թերակատարումը: Արդյոք պե՞տք էր այդքան բարձրաձայնել այդ գերակատարման մասին, նշել, որ դրանով լրացուցիչ ինչ-որ բաներ են արվելու, երբ դեռ տարին չէր ավարտվել:

- Առնվազն ակնհայտ է, որ տարվա վերջում հարկային եկամուտների գեներացման շատ ավելի բարձր կատարողականի ցուցանիշներ ենք գրանցելու: Սա չի իրականացվում բիզնեսի, պատկերավոր լեզվով ասած՝ «կաշին քերթելու» միջոցով: Դուք տեսնում եք, որ ամեն անգամ նաեւ ՊԵԿ-ն է հանդես գալիս նորանոր նախաձեռնություններով: Օրինակ՝ դեբետային մնացորդի վերադարձը. այդ պարտավորությունները կուտակվել էր նախորդ ռեժիմի օրոք: Այդ մասով բիզնեսն էլ էր հույսը կտրել, բայց հիմա նրանք գումարը հետ կստանան: Այսինքն՝ բիզնեսին գումարը հետ վերադարձնելուն զուգընթաց է այդ եկամուտները գեներացվում: Ինչը խոսում է նրա մասին, որ այստեղ կան մի քանի գործոններ: Առաջինն այն է, որ այստեղ որոշակի ազդեցություն ունի տնտեսական աճը: Բայց ամենակարեւոր ազդեցությունները, իմ կարծիքով, երկուսն են՝ բիզնեսի ակտիվությունը, ինչի մասին են խոսում նոր գրանցված սուբյեկտները, որում աննախադեպ աճ կա եւ ստվերի որոշակի կրճատումը: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս շրջանառությունները որոշակի դեպքերում եղել են, ուղղակի դրանք չեն հարկվել կամ չեն «նկատվել»՝ ինչ-ինչ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով: Որպես կանոն՝ նաեւ որոշակի միջոցառումների ժամանակ այդ խաղացողները բարեգործությունների եւ հովանավորության միջոցով իրենց մասնակցությունն ունեցել են: Ներկայումս խաղի կանոնները փոփոխվել են. քաղաքական կամք կա, եւ ստվերային այդ նույն շրջանառությունը ներկայումս նկատվում ու հարկվում է:

- Այսինքն՝ բիզնեսին չե՞ն «նեղացնում:

- Այո՛, ես ասացի, որ այդ «կաշին քերթելը» չկա: Ընդհակառակը՝ շատ ավելի թիրախային միջոցառումներ են իրականացվում, որպեսզի բիզնեսի շրջանառու միջոցներն է՛լ ավելի մեծ չափով մասնակցեն տնտեսական աճին: Եւ նաեւ մեծանա իրենց երկարաժամկետությունն ու վճարունակությունը, ըստ այդմ՝ նաեւ մրցունակությունը: Սրան զուգընթաց՝ այն ստվերային շրջանառությունը, որոնք որ նախկինում առկա են եղել, նկատվում եւ հարկվում են: Սա է պատճառը, որ մենք ունենք բավականաչափ բարձր ցուցանիշներ: Ու սա բնավ պայմանավորված չէ ավտոմեքենաների աննախադեպ բարձր ներկրման հետ: Իհարկե, դա ազդեցության գործոն է, բայց ակնհայտ է, որ սա իր գործոնային չափի տեսանկյունից շատ ավելի նվազ է, քան իմ նշածները:

- Բիզնեսը համաչափ արձագանքո՞ւմ է պետությանը: Որովհետեւ, ինչպես, օրինակ, հայտարարել էր վարչապետը Գյումրիում սեպտեմբերի 21-ին տպվել էր գրեթե նույնչափ ՀԴՄ կտրոն, ինչքան դրանց նախորդած շաբաթ-կիրակի-օրերին, այն դեպքում, երբ 15 հազար մարդ էր այցելել այնտեղ:

- Ես ինքս էլ որոշակի տվյալներ ուսումնասիրում եմ: Հատկապես մարզերում ՀԴՄ կտրոնների միջոցով շրջանառությունը, ԱԳԼՃԿ-ներում շրջանառությունը որոշ դեպքերում որոշակիորեն ռիսկեր են հարուցում: Ակնհայտ է, որ այս առումով հարկային վարչարարության եւ նաեւ օրենսդրական մեխանիզմների կատարելագործման միջոցով այս ռիսկերը պետք է փորձել է՛լ ավելի նվազեցնել, որովհետեւ բիզնես-կառավարություն երկխոսությունը միակողմանի երկխոսություն չէ,  երկկողմանի է: Եւ մի փոքր անհասկանալի է դառնում, երբ որ տնտեսվարողը հնարավորությունների մեծացման պարագայում շարունակում է նույն վարքագիծը:

- ՊԵԿ-ն այս պահին համապատասխան լծակներ ունի՞ ՀԴՄ կտրոն չտպելու համար տնտեսվարողին տուգանելու: Ըստ կարգի՝ ՊԵԿ-ը ՀԴՄ չտպելու համար կարող է տուգանել երբ բողոք է լինում եւ երբ ՊԵԿ տեսուչին ՀԴՄ չեն տրամադրում:

- Ընթացակարգերով այդպես է: Օրինակ՝ նախկինում նույն ԱԳԼՃԿ-ներում պետք էր 3 օր առաջ տեղյակ պահել, որ ստուգում ես իրականացնելու: Ըստ էության՝ այդ ժամանակաշրջանում տնտեսվարողն արդեն պատրաստ էր, եւ իր վարքագիծը փոխվում էր: Սակայն օրենսդրական փոփոխությունից հետո ներկայումս ստուգումը կարող է լինել հանկարծակի, եւ այդ ստուգման հանկարծակի լինելն էլ ավելի է նվազեցնելու այն հնարավոր ռիսկերը, որոնք որ կարող է լինել: Բայց այստեղ գործիքակազմ էլ կա, որը ՊԵԿ-ի կողմից կիրառվում է. դա ռիսկերի հիման վրա ստուգումների մեթոդաբանությունն է: Իմ կարծիքով՝ ամենակարեւոր մեսիջը պետք է պահանջատեր հասարակության հավատը լինի առ այն, որ այդ շրջանառությունների միջոցով է պայմանավորված այն հասցեականությունը, որը նրանք իրենց կենսաթոշակների վրա կարող են զգալ: Շրջանառությունը թաքցնելը նվազեցնում է մեր ապագա սերունդներին ուղղվելիք ծախսային պոտենցիալը: Բիզնեսը եւ կառավարությունը երկկողմանի քայլեր պետք է գործադրեն, առավել եւս, որ ակնհայտ է՝ եթե նախկինում այդ ծախսերը գնում էին կոնկրետ շինարարների, կոնկրետ բարեկամների, այժմ նման մոտեցումներ չկան եւ էլ ավելի մեծ հավատ կա բյուջետային ծախսերի արդյունավետության նկատմամբ: Այդ առումով, կարծում եմ, որ նախկինում գործող վարքագիծը ընդունելի չի կարող համարվել:

- Ձեր գնահատմամբ՝ 4-րդ եռամսյակում նախատեսված գումարը հնարավոր կլինի՞ հավաքել, թե՞ հնարավոր է՝ դարձյալ որոշակի թերակատարում լինի:

- Ակնհայտ է, որ առնվազն մի գործոն կա, ինչն ազդելու է: Գիտեք, որ ավտոմեքենաների ներկրումն ունի որոշակի ժամկետ եւ ինչքան մոտենա 4-րդ եռամսյակը, այդքան պետք է, որ աշխուժությունը նվազի: Բայց նաեւ մի բան պետք է շեշտեմ. մեր տնտեսությունն ունի որոշակի սեզոնայնություն եւ հիմնականում հենց Ամանորի մոտակայքում է, որ բիզնես շրջանառության ակտիվություն է նկատվում: Ու ըստ այդմ՝ կարծում եմ, որ այն սցենարները, որոնք դրված են, որեւէ էական փոփոխությունների կամ տեղաշարժերի չեն ենթարկվի բացասական առումով:

- Այսինքն՝ կարծում եք, որ տարեվերջում, ամեն դեպքում, նկատելի չափով հարկային եկամուտների գերակատարո՞ւմ կլինի:

- Եթե մենք հիմա ունենք 21.6 տոկոս աճ, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ այն կարող է լինել մոտ 20 տոկոս:

- Այս դեպքում մենք հաշվարկում ենք նախորդ տարվա համեմատ ա՞ճը, այլ ոչ 2019-ին նախանշվածի համեմատ:

- Այո՛, նախորդ տարվա համեմատ: Բայց նույնիսկ նախանշված սցենարի համեմատ էլի մենք ունենք պոզիտիվ դինամիկա: Իհարկե, դա մի փոքր պայմանավորված է ավելի բարձր տնտեսական աճի տեմպերով: Բայց ակնհայտ է, որ այստեղ հիմնական գործոնը որոշակիորեն ստվերի նկատումն ու հարկումն է եւ ակտիվ հարկ վճարողների կողմից՝ հատկապես ՓՄՁ (փոքր եւ միջին ձեռնարկատիրություն) սուբյեկտների կողմից վճարված հարկերի մեծությունն է, ինչը խոսում է նրա մասին, որ տեղական ներդրողները որոշակի հետաքրքրություն են ունենում: Նրանք փորձում են կառավարության պարզած ձեռքը վերցնել եւ փորձում են նաեւ կենսագործել տնտեսական հեղափոխությունը:

Մի կարեւոր դիտարկում անեմ. Արժույթի միջազգային հիմնադրամը 2 օր առաջ վերանայել է իր գնահատականը, եւ Հայաստանի գնահատականը վերանայվել է դեպի վերեւ (դրական): Ու սա այն պայմաններում, որ աշխարհի գնահատականը վերանայվել է դեպի ներքեւ: Այսինքն՝ աշխարհի տնտեսական միջին աճի տեմպերն ավելի վատատեսական են, քան նախկինում էր: Տարածաշրջանի երկրներում էլ ավելի վատատեսական սցենար է նախատեսված, քան աշխարհում: Բայց այս ֆոնի համեմատ Հայաստանի գնահատականը վերանայվել է դեպի բարձր, ինչը խոսում է նրա մասին, որ միջազգային գործընկերները տեսնում են Հայաստանում տնտեսական աճի ներառական եւ երկարաժամկետ լինելը:

Տպել
2178 դիտում

ԲԴԽ-ում արձակուրդում է գտնվում 21 դատավոր, ինքնամեկուսացման պայմաններում՝ 7 դատավոր. ԲԴԽ

Երևանում ու 6 մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում

Թուրքական դրոշներ ենք այրում, պահանջում ճանաչում, երբ մեր ձեռքից պետություն են տանում ու ոչինչ չենք անում. Բաբաջանյան

Դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում խուլիգանությու՞ն անել. Civic

Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք

Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան

Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է

Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ

«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով

Ինքնասպանության փորձը կանխվել է

Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել

Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին

Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում

Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան

Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը

Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ

Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան

Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ

Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է

Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում

Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ

Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց

Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն

Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք

«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում

Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ

Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա

Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին

«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար

ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով

Էրդողանի նյարդերը տեղի են տալիս

Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն

Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ

Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ

Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է