Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

18/10/2019 schedule12:52

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով՝ անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:  

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն:

Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում, 2019 թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը:

Մինչև 2019 թ. հոկտեմբերի 21-ը «մաքսային տարանցում» ընթացակարգով բաց թողնված 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների նկատմամբ տարանցման ավարտի, ժամանակավոր պահպանության, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրման, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվելու են տարանցման հայտարարագրում որպես նշանակման մաքսային մարմին՝ նշված մաքսային մարմնում և որպես նշանակման վայր՝ նշված վայրում:

Տպել
1073 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները