ՃՈ-ն հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Այս մասին նշված է ՃՈ իրազեկման հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.

1․ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից այն տրանսպորտային միջոցները, որոնք արդեն իսկ գրանցված և/կամ հաշվառված են ճանապարհային ոստիկանությունում, գրանցման և/կամ հաշվառման հետագա գործողությունների՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, ժառանգության ընդունման, խոտանման, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոխելու, կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու կարիք չկա, եթե դրանք վերասարքավորված չեն կամ չեն կատարվել համարակիր ագրեգատների՝ շարժիչի, թափքի կամ գույնի փոփոխություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2․ Տրանսպորտային միջոցի գրանցման և/կամ հաշվառման գործողությունների ընթացքում չի ստուգվելու ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունը։
Սակայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (ԱՊՊԱ) 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

- Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5․000 դրամի) չափով․

- Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամի) չափով:
Հորդորում ենք՝ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր։

Տպել
683 դիտում

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու