Մենք ընտրություն պիտի կատարենք՝ ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրող, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք․ Նահապետյան

Մենք ընտրություն պետք է կատարենք՝ ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրո՞ղ, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Նա նշեց, որ այսօր քննարկվում է Հայաստանի ամենաքաղաքական հարցերից մեկը։ Ամենաքաղաքական, քանի որ նախ մի կողմից կարգավորում է քաղաքական կուսակցությունների գործունեությունը եւ սրա ամեն դետալում ընտրություն ենք կատարելու՝ ինչպիսի Հայաստանում ենք ապրելու, ձեւավորում ենք այն խճանկարը, որը պիտի լինի առաջիկա հինգ-տասը տարվա ընթացքում։

Առաջին ընտրությունը, ըստ Նահապետյանի, որը պիտի կատարենք, մենք ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրո՞ղ, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք։ Նրա խոսքով՝ մինչեւ 2018 թվականը կային բազմաթիվ գրքեր՝ ինչպես անարյուն հեղափոխություն անել, բայց վերջնական եզրակացությունն այն էր, թե Հայաստանում դա չլինող բան է։ Բայց հետո նույն փորձագետները եկան հասկանալու, թե ոնց եղավ, որ Հայաստանում անարյուն հեղափոխություն եղավ։ Նահապետյանն ասաց սա եւ շեշտեց, որ այլ երկրների փորձը մեզ չպիտի կաշկանդի, չպիտի հրաժարվենք անել բաներ, որոնք դեռ չեն փորձարկվել, իհարկե, բացասական փորձը պետք է իմանանք, բայց դա չպիտի մեզ կաշկանդի նորարար մոտեցումներ ցուցաբերելիս։

Երկրորդ ընտրությունը, ինչպես ասաց Միքայել Նահապետյանը, այն է, թե մենք ինչ խորությամբ ենք փոփոխություններ իրականացնելու․

«Մենք փոխո՞ւմ ենք, թե՞ տպավորություն ենք ստեղծում, որ փոխում ենք։ Լենա Նազարյանը կարեւոր բան ասաց՝ չեմ կարող հավատալ, որ իր ներսում դեմոկրատիա չապահովող կուսակցությունը երկրում կապահովի դեմոկրատիա։ Մենք բոլորս պիտի հավատանք, որ պետական ապարատը հանձնում ենք այնպիսի կառույցի ձեռքը, որտեղ թեեւ գաղափարապես տարբեր անձինք կան, բայց ակունքում պահպանելու են հիմնարար սկզբունքները»։

Երրորդ ընտրությունը փոփոխությունների տրամաչափն է․ «Սեղանին դրված է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Այն գուցե ընդունելի է, բայց օրենքի հետ կապված հարցեր քննարկելիս առնչվում ենք Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին, «Հանրաքվեների մասին» օրենքին վերաբերող հարցերին եւ ձեռքսեղմումները, որ պիտի տեղի ունենան, էապես կախված են նրանից, թե հարակից իրավական ակտերով մենք ինչ խճանկար ենք կառուցելու»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ քաղաքական վստահելի պայմանավորվածության գալու համար հարկավոր է ամբողջ խճանկարն իմանալ։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ օրենքի հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության գալը, կգծագրեն քաղաքական համակարգի ընդհանուր դիմագիծը։

Ինչ վերաբերում է կուսակցությունների ֆինանսավորմանը, Նահապետյանը հույս հայտնեց, որ կգտնեն մեխանիզմը, որով կուսակցությունները նորմատիվներ լրացնելու բերումով չեն ստանա ֆինանսավորում, այլ իսկապես կատարած քաղաքական աշխատանքի առումով։

Տպել
1246 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

«Red Eagles»-ի հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հաստատել է, որ պատրաստ է հեռանալ ՀՖՖ-ից

Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Նախագահը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ Տավուշում բնակչի վրա հարձակված կենդանին հովազ է եղել

Աբովյան փողոցում գտնվող ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Խոշոր ավտովթար Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

ՀՀ կառավարությունը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան