Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումների ժամանակ ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն իր ելույթի սկսզբում հիշեց, որ երբ ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում անցումային արդարադատության վերաբերյալ լոսումների ժամանակ, անդրադարձել էր համապարփակ վերափոխումներին, որոնցից առանձնացրել էր «Կուսակցությունների մասին» եւ հարակից օրենքներով նոր քաղաքական համակարգի ստեղծման անհրաժեշտությունն ու հրատապությունը:

 

«Մեր ունեցած համակարգը նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ կուսակցություն եւ քաղաքական գործիչ լինելը դառնան արգահատելի երեւույթներ: Դրանք կտրվել են հանրությանն իրապես հուզող հարցերից, կորցրել են իրենց սոցիալական դերն ու նշանակությունը, վերածվել տնտեսական կլանների եւ բիզնեսի քաղաքական տանիքների»:

Սահակյանն ասաց, որ ընտրությունների կեղծված լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերացել էր իրական քաղաքական կուսակցությունների ստեղծման հնարավորությունն իսկ, ներկուսակցական կյանքում որոշումների կայացման ոչ թափանցիկ, ոչ ժողովրդավար բնույթը կարող, ունակ ուժերին զերծ են պահել ֆորմալ քաղաքականության միջավայր ներգրավվելուց՝ պարարտ հող ստեղծելով օպորտունիստների, իրենց կուսակցության գաղափարների եւ ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեցող «քաղաքական գործիչների» առաջացման եւ կայացման համար․

«Եվ այս պայմաններում է, որ թե՛ հեղափոխական գործընթացներից առաջ, թե՛ դրանից հետո հետեւողականորեն պնդում ենք, որ իրերի այս դրությունը պետք է փոխվի, եւ որպես այդպիսի փոփոխությունների բաղադրիչ ենք դիտարկում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը»,- նշեց նա:

Սուրեն Սահակյանի խոսքով՝  նման փոփոխությունների սկիզբը պետք է դրվեր անմիջապես հեղափոխական գործընթացներից հետո, որպես անցումային կառավարության հիմնական գործառույթ, բայց դա չի նշանակում, որ եթե ուշացրել ենք, պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Տպել
1061 դիտում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք.ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը այսօր եւս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղյակ է «Սպայկա» ընկերության խնդրի մասին

Ամենահայ բրազիլացին ավարտեց կարիերան ՀՀ ֆուտբոլի հավաքականում

Մանվել Գրիգորյանը բերվել է դատարան․ պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փորձ է կատարվում անդադար միջնորդություններ ներկայացնելով՝ դատական քննությունը փակուղային իրավիճակի հանգեցնել. դատախազ

Սիրիայում ՀՀ առաքելության խմբի հայ բժիշկը Հալեպի զինհոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել

Շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով. Աբրահամ Գասպարյան

Արցախում նորածին է մահացել

Վարչապետը Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին է հանձնել Հայկ Դեմոյանի Le Sport գիրքը (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Գազայի հատվածում իսրայելական օդուժի ավիահարվածների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր են

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին