Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

Չնայած երեկ կնքված հրադադարի համաձայնությանը, Թուրքիան առավոտից խախտում է պայմանավորվածությունը:

Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել է թուրքական բանակի հարձակումների արդյունքում զոհերի մասին:

«5 խաղաղ բնակիչ է զոհվել Ռաս-էլ-Այր բնակավայրի մոտակայքում գտնվող Ում-ալ-Խեյր գյուղի ուղղությամբ  թուրքական ռեժիմի ավիահարվածի հետեւանքով»,-փոխանցում է Ikhbariya հեռուստաալիքը:

Նշվում է, որ եւս 20 մարդ է տուժել՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Միեւնույն ժամանակ քրդերը, որոնք ավելի վաղ եւ հայտարարել էին Թուրքիայի կողմից պայմանավորվածությունը խախտելու մասին, նշել են, որ զոհերը Սիրիայի դեմոկրատական ուժերի արաբա-քրդական ջոկատի զինվորներն են, իսկ քաղաքացիական անձանց թվում են միայն վիրավորները:

Ավելի ուշ al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ թուրքական օդուժի ավիահարվածների հետեւանքով այսօր գրանցված 13 զոհերի եւ 70 տուժածների մասին: Ավտոշարասյունը սիրիական Թելլ-Թամր բնակավայրից շարժվելիս է եղել Ռաս-էլ-Այնի ուղղությամբ:

Թուրքիայի գործողություններն ու դրանց հետեւանքները քննադատվեցին աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, թեպետ չնայած այս հանգամանքին ԱՄՆ-ը ռազմական գործողությունների ընթացքում ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերը Սիրիայի տարածքից՝ այսպիսով մենակ թողնելով իր վաղեմի դաշնակիցներին՝ քրդերին: Ի պատասխան քրդերը համաձայնության եկան պաշտոնական Դամասկոսի հետ, իսկ Բաշար Ասադը տեղափոխեց իր զորքերը գործողությունների կիզակետ համարվող տարածքներ, կառավարական զորքերը պաշտպանական նկատառումներով զբաղեցրին մի քանի բնակավայրեր:

Երեկ, մի շարք բանակցություններից հետո Թուրքիա գործուղվեցին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում Փենսը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 120-ժամյա հրադադարի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

«Թուրքիան կդադարեցնի գործողությունները, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) հնարավորություն ունենան դուրս գալ անվտանգության գոտի 120 ժամվա ընթացքում:  «Խաղաղության ակունք» գործողության մեջ ներառված բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն անմիջապես այն բանից հետո, երբ  քրդական ինքնապաշտպանական ուժերը դուրս գան հիշյալ գոտի »,-ասել էր Փենսը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում էր արել՝ նշելով, որ Էրդողանի քայլի արդյունքում փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

Թրամփի թվիթերյան գրառումը մեկնաբանել էր Էրդողանը՝ գրելով, որ ավելի շատ կյանքեր կարող են փրկվել, եթե բոլորը միավորվեն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Այսօր Ստամբուլում ելույթ ունենալիս էլ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Դոնալդ Թրամփի կողմից իրեն հասցեագրված նամակին՝ նշելով, որ այն չի մոռացվել.

«Իհարկե, մենք չենք մոռացել Թրամփի նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տալիս այդ հարցը պահել այս պահին օրակարգում: Դա մեզ համար առաջնահերթություն չէ: Սակայն երբ ժամանակը գա, կարվի այն, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը իր ելույթում:

Հիշեցնենք, որ նամակում Թրամփը հորդորում էր Էրդողանին աշխարհին հուսախաբ չանել եւ հիմար չգտնվել:

Տպել
1613 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն