Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Գյումրու հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքից ազատման իրենց ծանուցագրերը: Ստացել, սակայն գործազուրկ դառնալու ապագայի հետ չեն համակերպվել: Ասում են պայքարելու են իրենց իրավունքների համար, քանի որ միանգամից փաստի առաջ են կանգնել:

Այն, որ հաստատությունը լուծարվելու է, արդեն մի քանի ամիս իմացել են ընդամենը պտտվող խոսակցություններից: «Հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրենի ժպ Արմեն Սարուխանյանը: «Փաստորեն հիմնարկը կանգնեց փաստի առաջ, ճիշտ է, ինֆորմացիան, որ հնարավոր է նման բան լիներ, կար հուլիսից, սակայն ավելի շատ լուրերի տեսքով էր, այսինքն պաշտոնականն այսպես պետք է լիներ, որ լինեին քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ, որեւէ նմանատիպ բան չի եղել, եղել է ընդամենը ամիսը մեկ՝ մեկ նախադասություն, որ կարող է լինել էսպիսի բան: Երեկ փոխնախարարը, աշխատակազմի վարչության պետը եւ խորհրդականը ժամանեցին հիմնարկ: Մենք հույս ունեինք, որ կունենան բացատրություններ, առաջարկներ, խնդիրների քննարկում, բայց ոչ, դրա փոխարեն որոշման տեքստ ստացանք, որ լուծարվելու է: Ճիշտ է, եղան հավաստիացումներ, որ աշխատակիցների զգալի մասը կպահպանեն իրենց աշխատանքը նոր կառույցում, այսինքն կունենան արտոնություն աշխատանքի ընդունվելիս: Թոշակառուները միանշանական կզրկվեն աշխատանքից, վարչական մասի աշխատակիցները նույնպես, եւ դա առաջացրեց հիմնավոր բողոք, թե ինչու՞ է նման գլոբալ փոփոխությունը սկսվում հենց Գյումրիից»,- ասաց Արմեն Սարուխանյանը:

Լուծարումից հետո կառույցն ու շահառուները կմնան տեղում, ՊՈԱԿ-ը կվերանա: Նույն ծառայությունը կառավարության որոշման համաձայն, կմատուցի որեւէ հասարակական կազմակերպություն: Թե որ կազմակերպության մասին է խոսքը, տուն-ինտերնատի տնօրենը չգիտի, սակայն հիմնավոր տեղեկություններ ունի, որ խոսքը Կարմիր Խաչի մասին է: Թե ինչու է նման որոշում կայացվել, Գյումրիում չգիտեն: Այնպես էլ չէ, որ այդ քայլով պետությունը խնայողության է գնացել: Գումարը, որը մշտապես տրամադրվել է տուն-ինտերնատին, նույնությամբ նախատեսում է, որ տրամադրելու է ծառայությունները մատուցող կազմակերպությանը:

«Էստեղ կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ, որ լինեն մի քիչ արդարացի, կա ծրագիր, լավ: Տալ ժամանակ եւ հնարավորություն, որ հենց կոլեկտիվը բացի ՀԿ, գտնի հովանավոր եւ մասնակցի մրցույթին: Բայց պատասխանեցին, որ հուլիսից գիտեիք, անեիք: Այսինքն հուլիսի ասեկոսները մարդկանց ներկայացվում են որպես իրազեկման փաստ: Կոլեկտիվը չստորագրեց ծանուցագիրը, պահանջեցին շահագրգիռ մարդկանց գալ եւ ներկայացնել խնդիրը, ի վերջո մենք չենք  պահանջում չեղարկել որոշումը, արդարացի մեր դերն ունենալու պահանջ ենք ներկայացնում: Փաստի առաջ պետք չէր կանգնեցնել, այլ մեզ էլ տային հնարավորություն բացել ՀԿ, մասնակցել մրցույթին: Կարող է եւ ստացվում էր: Էստեղ մեր  խնդիրն այն է, որ  կարելի էր մոդելը ստեղծել, ցույց տալ էֆեկտիվությունը, նոր անցնել նման քայլի»,- իրավիճակը վրդովված բացատրեց Արմեն Սարուխանյանը:

Հաստատությունը ներկա պահին 71 աշխատակից, եւ 156 շահառու ունի: Երկու կողմում էլ խուճապ է: Աշխատակիցները բոյկոտի մեջ են, շահառուների մասը հացադուլով է սպառնում: Չեն ուզում, որ իրենց խնամողները փոխվեն: «Մի մասն ուզում են դուրս գալ հաստատությունից, մարդիկ կան հացադուլի որոշում են կայացրել, իրենք էլ չեն պատկերացնում այլ մարդկանց հետ իրենց խնամքը: Տարիների ընթացքում կոնֆլիկտների միջով անցել, մերվել, հարմարվել, իրար հասկացել են»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նման որոշումն, ըստ տնօրեն Արմեն Սարուխանյանի, մեկնաբանվել է հետեւյալ կերպ. կազմակերպությունը, որը ստանձնելու է Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի ծառայությունների մատուցումը, պատրաստ է մեծ ներդրումների: «Բայց, եթե այդքան բարեգործ կառույց է, որը տառապում է մեր տարեցների համար, թող հենց այնպես ներդնի այդ գումարը, եթե այլ ակնկալիքներ չունի, թող անի: Պարտադիր չէր, որ դրա համար կառուցվածքային եւ կազմակերպչական փոփոխություն լիներ: Հիմա ձեւակերպումն արվում է այսպես. ամեն ինչ՝ շահառուների կյանքի որակը բարձրացնելու եւ մատուցվող ծառայությունների սպեկտրը  ընդլայնելու համար: Հիմա  կա մի ուրիշ հարց, իսկ ո՞րն է սպեկտրը, ինչ ծառայությունների մասին է խոսքը, որը մինչ այժմ չի մատուցվել ՊՈԱԿ-ի կողմից, կամ եթե լավ չի մատուցվում, եկեք  քննարկենք ավելի լավացնենք: Բայց ոչ, կա հետեւյալ մոտեցումը՝ անում ենք, լավ ենք անում»,- զրույցը եզրափակեց հաստատության տնօրենի ժպ Արմեն Սարուխանյանն ու  ավելացրեց կոլեկտիվին ասել եմ բոլոր որոշումներում իրենց կողքին եմ:

Տպել
6876 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա