Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ շրջայց է կատարել Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք` ծանոթանալով կատարվող շինաշխատանքների ընթացքին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին զեկուցել է, որ այստեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում մեծածավալ շինարարություն է ընթանում: Զեկուցվել է, որ կենտրոնի մի հատվածը, որտեղ  կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին: Կառույցը հագեցած կլինի  գերժամանակակից տեխնիկայով եւ արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին եւ տնտեսվարողներին բարձր որակով սպասարկել: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու  է ծառայություններ: Այսինքն, կկատարվեն ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:  

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունների տեղափոխումը Գյումրի կազմակերպվելու է փուլ առ փուլ: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձեւակերպումների գործընթացը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանից եւ Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաների: (Սակայն, եթե մեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում):

Երկրորդ փուլով արդեն՝ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս՝ որպես նշանակման մաքսային մարմին եւ նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: 

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձեւակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում:

Սպասարկման որակի բարելավման եւ աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով այստեղ մի շարք միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում` Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձեւակերպումների ամբողջ գործընթացն այստեղ եւս տեւում է 20 րոպե: Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է վերապատրասված նոր կադրերով: Գործընթացը կազմակերպվում է ստորաբաժանման կազմում գործող  3 բաժինների միջոցով:

Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել:

***

Գյումրիում ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության  սպասարկման կենտրոնի  հիմնումը բխում է ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման եւ վարչարարության ռազմավարական ծրագրից: Նպատակն է ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ  մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու, առավել որակյալ եւ ժամանակակից ծառայություններ մատուցելու համար: 

Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ ներկայացրած նախագծին, որով հատկացվել է 21,5 հա հող՝ կենտրոնի կառուցման նպատակով: Ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել եւ հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաեւ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործառույթն ամբողջությամբ: 

Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից եւ 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման եւ արտահանման զգալի մասը:

ՊԵԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է Հայաստանում 3 տարվա ընթացքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն: Սիսիանում՝ Հարավային եւ Գյումրիում՝ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոններում հետագայում կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով: 

 

Տպել
619 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները