Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

Գյումրիում կառուցվող մաքսատան տարածքում վաղ առավոտից էր շինարարական եռուզեռ: Այստեղ օրը եւ սովորական աշխատանքային էր, եւ պաշտոնական: Այս պահին մեծ շինհրապարակի կարգավիճակ ունեցող մասքատանը սպասում էին երկրի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը սպասողներին երկար սպասեցնել չտվեց: Եկավ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եւ այլոց ուղեկցությամբ շրջեց տարածքում, տեղում ծանոթացավ ընթացող շինաշխատանքներին: Մաքսատան կառուցումը հետաձգվեց նախագծային փոփոխություններով եւ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Ե՞րբ կբացվի ի վերջո մաքսատունը Գյումրիում, հարցին, Ներսիսյանը պատասխանեց՝ այս տարի, բայց թե երբ,  հստակ ասել չի կարող:

«Գործառույթի մեծ մասն արդեն տեղափոխված է Գյումրի, մենք հյուսիսային մաքսատուն վարչությունում արդեն ամբողջ ուժով աշխատում ենք: Մինչեւ գործառույթը Գյումրի տեղափոխելն, օրական մաքսազերծում էինք 35-ից 40 ավտոմեքենա, երեկ մաքսազերծել ենք 180 մեքենա: Շենքը պատրաստ լինելուն պես պարզապես գործառույթը Հյուսիսային մաքսատուն վարչությունից տեղափոխելու ենք այս տարածք: Էս պահին մենք  ավտոմաքսատուն վարչությունն ապահովել ենք Գյումրիից ընտրված նոր աշխատուժով, 30 հոգի աշխատակից այսօր արդեն աշխատում են հյուսիսային մաքսատուն վարչությունում: Քանի որ գործառույթի միայն մի մասն ենք այստեղ տեղափոխել, ընդամենը երկու հոգի է որպես փորձառու աշխատում, երբ որ էս տարածքը բացվեց, ունենալու ենք արդեն 50-55 աշխատակից»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հոկտեմբերի 21-ից սկսած Գյումրիում մաքսազերծման նոր հոսք կավելացվի:

Վրաստանից եւ Ճապոնիայից բացի այստեղ կմաքսազերծվեն  նաեւ բոլոր այն մեքենաները, որոնք ոչ թե տեղափոխվում են, այլ վարելով են հատում սահմանը: Գյումրիում նախատեսվում է մեկ օրում  350-ից 400  մեքենա մաքասազերծել: Այսինքն, Երեւանում ապակենտրոնացված ոճով կմաքսազերծվեն միայն այն ավտոմեքենաները, որոնք երկիր կմտնեն տեղափոխման տարբերակով:

«Տարվերջին սպասվում է 3-րդ երկրներից ներկրվող մեքենաների ահռելի հոսք, եւ Երեւանի ու մյուս մաքսատների հզորությունն ուղղակի չի բավարարելու: Այս առումով Գյումրին իր վրա կվերցնի մաքսազերծման զգալի մասը: Ավելի երկարատեւ իմաստով սա կլինի արտաքին տնտեսական գործունեության մեծ կենտրոն հյուսիսում, եւ մեկն էլ կունենանք Հայաստանի հարավում: Այսպիսով ապրանքների ներմուծման, արտահանման բոլոր ծառայությունները, այդ թվում եւ մաքսազերումը, կմատուցվի մեկ կետում, ինչը առավել էֆեկտիվ կլինի»,-ասաց Գյումրի ժամանած՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Արդյոք տեղի՞ն էին քաղաքացիների բողոքները, համաձայն որոնց մաքսատունը պետք չէր տանել Գյումրի: Հայկ Գեւորգյանն ասաց՝ անտրամաբանական են դրանք: «Ես չեմ հասկանում այն քաղաքացիներին, որոնք նման պնդումներ ունեն: Եթե վանաձորցին  կարող է հասնել Երեւան մաքսային ձեւակերպումների համար, ապա ինչպե՞ս է, որ երեւանցին չի կարող գալ Գյումրի նույն գործողությունների համար: Նրանք մտածում են, որ երեւանցիների արյունն ավելի կարմի՞ր է: Սխալ մոտեցում է դա:  Ընդհակառակը, պետք է ապակենտրնացում: Ծառայությունները, որոնք մատուցվում են պետության կողմից, պետք է հեռանան Երեւանից, Երեւանը պետք է բեռնաթափվի եւ զուգահեռ ծանրաբեռնվեն մարզերը թե պետության գործառույթների մասով, թե մասնավոր հատվածի, թե բիզնեսի: Հայաստանն այնքան փոքր է, որ չի կարելի մի հատ էլ էդպես փոքրացնել,-ասաց պատգամավորը:

Անկախ քաղաքացիների տարաձայնություններից մաքսատունը Գյումրի բերելու որոշումն արդեն իր դրական ազդեցությունն ունեցել է:  Ավտոներկրմամբ զբաղվողներից շատերն են տարածքներ վարձակալել նոր կառուցվող մաքսատանը հարակից հատվածներում: «Այն փաստը, որ այսօր տարբեր ներկրող կազմակերպություններ Գյումրիում տարածքներ են վարձակալել, որ իրենց գործունեությունը ծավալեն, ԵՏՄ երկրների տարբեր քաղաքացիներ, որ գալիս են այստեղ,շատ քաղաքացիներ մեկ-երկու մեքենայի ետեւից չեն գալիս, այլ գալիս են 40-50 մեքենայի ետեւից, դա մի քանի օր կարող է տեւել, էդ քաղաքացիներն էստեղ հյուրանոց են վարձում, մնում են: Այդ տեղեկությունները մենք ունենք, եւ դա բավականին լուրջ արդյունք է»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Հունվարից փոփոխվող դրույքաչափով պայմանավորված զգալի անկում է ապրելու ավտոներկրողների թիվը, եւ արդյո՞ք տեղին էր Գյումրիում նման մեծածավալ աշխատանքի մեկնարկը: Շուշանիկ Ներսիսյանն ասաց, ոչ միայն տեղին է, այլ անհրաժեշտություն էր:  Ըստ ՊԵԿ տեղակալի, Գյումրիում ոչ միայն ավտոմաքսատուն է  կառուցվում, այլ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը նախատեսված է լիելու  ոչ միայն մեքենաների  այլ ցանկացած այլ  ապրանքի համար, որը կներմուծվի ՀՀ:

Հյուսիսային մաքսատուն վարչությունը Գյումրիում կաշխատի առանց հանգստյան օրերի: Բոլոր հարցերի պատասխանները հստակեցնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մեկնեց Սեւ բերդ, որտեղ մասնակցեց Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված  ռազմավարական պլանավորման աշխատաժողովին: Այնուհետ վարչապետը եղավ Հյուսիսային մաքսատուն վարչությունում, ծանոթացավ ծառայությունների մատուցման որակին:

Տպել
1314 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը. ՊՆ

Ոստիկանությունը քննում է Գյումրու տնակներից թուրքերին վաճառված երեխաների մասին Մարինա Խաչատրյանի հայտարարությունը

Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկում խուզարկություն է կատարվել. տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

«Red Eagles»-ի հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հաստատել է, որ պատրաստ է հեռանալ ՀՖՖ-ից

Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին

Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Նախագահը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ Տավուշում բնակչի վրա հարձակված կենդանին հովազ է եղել

Աբովյան փողոցում գտնվող ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Խոշոր ավտովթար Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

ՀՀ կառավարությունը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար

Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ. նա ասել է՝ ինչ պայմանով

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան