Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

19/10/2019 schedule19:52

Այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջացրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նախագիծը: Երեւանից վարչապետն իր հետ բերել էր հուլիսի 20-ին Գյումրիում գնած եւ իր մոտ պահվող մասնիկը՝ N345-ը, ամրացրել է իր տեղում՝ ազդարարելով հսկա կտավի ամբողջական լինելը: Այս նախագծի մասնիկների առաջին գնորդն էր վարչապետը, նաեւ եղավ այն եզրափակող վերջին մարդը:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ մեծ խճանկարի էր վերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի  «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը՝ «Խոստացված մատաղ»-ը:Ծրագրի էությունն այն էր, որ յուրաքանչյուրը պետք է գներ մեկ փոքրիկ մասնիկ, ամրացներ այն՝ մասնակիցը դառնալով Գյումրու անօթեւանության խնդրի լուծմանը: Նկարը  15.000 կտորի էր վերածվել, դրանցից յուրաքանչյուրը վաճառվել է 1000 դրամով:  Հավաքված գումարով հիմնադրամը բնակարան է գնելու  Գյումրու նախկին Բուսաբանական այգու՝ 207 տնակային ավանի տնակաբնակ մի քանի ընտանիքի համար: Իսկ հսկա պազլը վաճառվելու է աճուրդով: Նախատեսվում է այն վաճառել նույն արժեքով, ինչ գումար ստացվել է փոքրիկ մասնիկների վաճառքից, այսինքն 15 մլն դրամով:

Տպել
3403 դիտում

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին