Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

19/10/2019 schedule19:13

Լուսանկարը՝ Արմենպրեսի

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։

Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարեւորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի եւ հումանիզմ քարոզողի։  Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 

‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ,

‹‹Ավրորա›› մրցանակի երեկվա այսօրվա եւ վաղվա հերոսներ,

Հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, որն, ի դեպ, այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը եւ ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանի Ազատության հրապարակում։  Շատ խորհրդանշական է, որ Ararat challange փառատոնը բացվում եւ անցկացվում է հնագույն մայրաքաղաքներից մեկի հատկապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը յուրահատուկ նշանակության ունի հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ վերջին 30 տարում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, որոնք խմորվել եւ կատարվել են, մասնավորապես, Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում է հայ ժողովուրդը սկսել պայքարը հանուն ազատության եւ անկախության 1988 թվականին, Ազատության հրապարակից է հայ ժողովուրդը սկսել Արցախի ազատագրումը,  Ազատության հրապարակում է հաջորդ 20-25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարբերաբար պայքարել իր ամենօրյա ազատության, ժողովրդավար երկիր ունենալու, իր ընտրության իրավունքի, խոսքի ազատության եւ մյուս բոլոր իրավունքների պաշտպանության համար։ Եվ վերջապես 2018 թվականին թավշյա ոչ բռնի ամբողջ աշխարհի համար աննախադեպ հեղափոխությունը սկիզբ առավ Ազատության հրապարակին կից։ Իրադարձություն, որի շնորհիվ հայ ժողովուրդը փոխեց  իր կերպարն ամբողջ աշխարհի առաջ։ Եվ այսօր մենք, Ազատության հրապարակում մասնակցելով Ararat Challange փառատոնին, կրկին վեր ենք հանում համամարդկային արժեքներ ներկայացնող այնպիսի խնդիրներ ինչպիսիք են անկախությունը, ազատությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը, մարդասիրությունը, բայց այս անգամ ի տարբերություն մեր երեսնամյա պատմության, մենք  խոսում ենք ոչ միայն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, այլեւ մենք խոսում ենք ամբողջ աշխարհի համար։ Եվ քննարկում ենք համամարդկային կարեւորության թեմաներ եւ բարձրացնում ենք երկիր մոլորակի մարտահրավերները։  Սա մի կողմից հրաշալի է եւ հպարտություն է ներշնչում է, եւ մյուս կողմից չափազանց բնական է, որովհետեւ ուրիշ ո՞վ, եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության թոհուբոհով եւ հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպես ցեղասպանությունն է, իրավունք ունի եւ պարտավոր է՝ այսօր՝ 21-րդ դարում հումանիտար հարցերի եւ համաշխարհային կարեւորության արժեքների առաջամարտիկն ու դրոշակակիրը լինել։

Ես  ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ‹‹Ավրորա›› մրցանակաբաշխության հեղինակների, որոնք տարիներ առաջ նախաձեռնեցին այս շատ կարեւոր քայլը՝ հայ ժողովրդին դիրքավորելով աշխարհի քարտեզի վրա բոլորվին նոր կերպարով։ Ի վերջո, շատ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի եւ հումանիզմ քարոզողի։   Ես հավատում եմ մեր այդ նոր դերին եւ հավատում եմ, որ նաեւ այս միջոցառմամբ մենք լավագույնս կկատարենք աշխարհին օգտակար լինելու մեր առաքելությունը։

Շնորհավորում եմ այս կարեւոր իրադարձության եւ տոնական օրվա կապակցությամբ, հաջողություն եմ մաղթում փառատոնին, բարի երթ եւ արգասաբեր մտքեր, փոխանակություններ»։

Տպել
814 դիտում

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին