Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

20/10/2019 schedule11:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Խորհրդարանական ընտրություններին առանձնապես շատ ժամանակ չի մնացել, սակայն երկրում տեղի ունեցող միակ իրադարձությունը, որից կարելի է գլխի ընկնել, որ առջեւում ընտրություններ են, հանրապետության ողջ տարածքով սուրացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բեռնատարներն են՝ բեռնավորված տուկի թելերով, հացահատիկով եւ էլիտար կարտոշկայի սերմացուով։ Այլ պրոցես չկա, ու քաղաքական մրցակցությունն էլ ընթանում է բացառապես ֆլորայի եւ ֆաունայի հարթության վրա։ Ծառուկյանի ինադու Հանրապետական կուսակցությունը պետության հաշվին, բայց իր անունից, հանդես եկավ պատասխան ցորենով եւ կարտոշկայով, ու որպես լրջագույն քաղաքական արգումենտ փաստվեց, որ Հանրապետականի կարտոշկան հոլանդական սորտի է. այսինքն, ընտրողը իր քվեն տալուց առաջ պետք է հասկանա, որ ընտրություն է կատարելու դեռեւս տոտալիտարիզմի ցեխը չթոթափած տեղական ու արդեն կայացած ժողովրդավարական երկրից բերված հոլանդական կարտոշկայի միջեւ։

«Բարգավաճ Հայաստանի» վարձած բժիշկները` քիթ-կոկորդ, թերապեւտ, գինեկոլոգ, շարասյուներով ամեն օր շարժվում են հանրապետության բնակավայրերը, եւ որպեսզի չստացվի, թե Հանրապետականի համար առողջ ընտրողը կարեւոր չէ, ՀՀԿ-ն եւս առաջիկայում սկսելու է զբաղվել բարդագույն նեյրովիրահատություններով, այդ թվում` կոսմետիկ։ Ի դեպ, քանի որ ՀՀԿ խորհրդում  մեծ թիվ են կազմում ինտելեկտուալները, այդ կուսակցությունը` դարձյալ «Բարգավաճի» ինադու, հանրակրթական դպրոցներում իրականացնում է այնպիսի մի ակցիա, որից տարրական դասարանի երեխաները լեղաճաք են լինում։ ՀՀԿ-ն դպրոցներին սկսել է բաժանել կմախքներ եւ առանձին օրգաններ` լեղապարկ, սիրտ, թոք ու երիկամ` ֆիզիկայի եւ կենսաբանության դասերին երեխաներին պոտենցիալ ընտրողների ներքին կառուցվածքին առավել մոտիկից ծանոթացնելու համար։

Մինչդեռ, սկսված այս մրցավազքին հետեւող մնացած քաղաքական ուժերին պատել է անհուսության սարսափը, ու կոնկրետ ՀՅԴ-ն արդեն հասցրել է հանրապետության նախագահին բողոքել, որ «Բարգավաճ Հայաստանի» կարտոշկաները երկիրը շեղում  են բուն քաղաքական գործընթացներից եւ տանում են անհայտ ուղղությամբ։ Ասում են, սակայն, Քոչարյանը դաշնակներին պատասխանել է կարճ եւ կոնկրետ` «կարաք` դուք էլ բաժանեք»։ Դաշնակները, իհարկե, չեն պատրաստվում բաժանել ու նաեւ չեն ողջունում այն, որ կառավարությունը պետության հաշվին բաժանածը գրում է ՀՀԿ-ի վրա։ Ու եթե այս գործընթացն այդպես էլ հնարավոր չլինի դուրս բերել բանջարաբոստանային մրցավազքից, ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է, որ ճիշտ կլինի անհրաժեշտ փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ընտրատեղամասերում հայտարարել ոչ թե ընտրություն, այլ աճուրդ` հստակ լոտերով սահմանելով աճուրդի պայմանները։

«Այն, ինչ այսօր սկսվել է` այս ամենը որեւէ կապ չունի իրական ընտրական պրոցեսի հետ, որի ավարտը պետք է լինի քաղաքական խորհրդարանի ձեւավորումը։ Բաժանված կարտոշկան եւ մրցակից կուսակցության պատասխան կարտոշկան քաղաքական պայքար չէ, այլ մրցակցություն է նույն` ապաքաղաքական դաշտում։ Այն ընտրողը, որը կարտոշկա է ստանում, նա այդ կարտոշկա տվողից այլ պահանջ ունենալ այլեւս չի կարող, որովհետեւ նրան հստակ ասվելու է` քո ձայնի դիմաց ստացել ես քո փայ կարտոլը, լռիր` մինչեւ հաջորդ ընտրությունը, երբ քեզ նորից կարտոլ կտան։ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է նույն փոցխի վրա ոտքը դնել եւ անընդհատ հարվածներ ստանալ ճակատիդ` հասկանալու համար, որ նման ճանապարհով հնարավոր չէ երկիր կառուցել։ Եւ եթե ամեն ինչ շարունակվելու է այս կերպ, ուրեմն շատ ավելի ազնիվ կլինի դրա անունը դնել ոչ թե ընտրություն, այլ աճուրդ, ամեն մեկը թող հայտ ներկայացնի, թե ինչքա՞ն գումար է պատրաստ ծախսել կոնկրետ ընտրատարածքում, եւ ընտրության օրը տեղի ունենա բաց ու թափանցիկ աճուրդ»,- ասում է Ռուստամյանը։

Դաշնակցությունը, սակայն, չի պատրաստվում հաշտվել աճուրդի մտքի հետ ու հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին, որոնք աճուրդներին չեն մասնակցում, կոչ է անում միավորվել եւ ստեղծել մեկ միասնական վերահսկողական մարմին` նախընտրական եւ ընտրական պրոցեսները միասնաբար վերահսկելու համար: «Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե շատ արագ հնարավոր է հեղափոխություն իրականացնել մարդկանց մտքերում, որովհետեւ այն, ինչ այսօր տեղի է ունենում` դա բացահայտ առեւտուր է, եւ դա մտած է նաեւ ընտրողների հոգեբանության մեջ, բայց դրա դեմ պետք է լրջորեն պայքարել։

Առաջիկայում Դաշնակցությունը պաշտոնապես դիմելու է բոլոր քաղաքական ուժերին` միասնական վերահսկողական շտաբ ստեղծելու առաջարկով, ու ես կարծում եմ, որ այս անգամ մեր առաջարկը ընթացք կստանա։ Հակառակ դեպքում, այս ձեւով սկսված նախընտրական պրոցեսի հետեւանքները լինելու են այնպիսին, որ լրջորեն վտանգելու են Հայաստանի ապագան։ Մենք նման առեւտուրներին չենք մասնակցելու ու կռիվ ենք տալու` բացահայտ այս  բազարը կանխելու համար»,- վստահեցնում է Ռուստամյանը, որը որպես շարքային սպառող` գաստրոնոմիական որեւէ վերապահում չունի կարտոֆիլի կամ գարնանացան սիսեռի հանդեպ։ Միայն թե դրանք լինեն ապաքաղաքական։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1217 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է