Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքս»-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

21/10/2019 schedule13:27

Եվրամիության տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած փորձագետներ Պաուլա Դիժկստրային և Քրիստիան Լեմմենին Կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրեց մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի մանրամասները։ «Թվայնացման երրորդ փորձ» հասկացությունը, նկատեց Քրիստիան Լեմմենը, իր համար աննախադեպ է։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեի լրատվությունից:

Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախորդ մասնակի փորձերը՝ տեղեկացնելով, որ այժմ համակարգն ամբողջովին թվայնացնելու ծրագիրն է մեկնարկել։ Պատմեց տվյալների բազայում անձերի նույնականացման գործընթացի մասին։ Նշեց, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս կադաստրային բազմատեսակ գործարքներ իրականացնել առանց կնիքի, իսկ փաստաթղթերի շատ տեսակներ հասանելի և գործածելի դարձնել առցանց. «Շուտով թղթային արխիվներն անցյալ կդառնան»։

Առաջին անգամ Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետներին հայաստանցի գործընկերը ներկայացրեց նաև Ինտերգված կադաստրի ստեղծման, ինչպես նաև Վանաձորում կադաստրի միասնական արխիվի ձևավորման ծրագրերը։ Բացատրեց մեխանիզմները, որոնցով միասնականացված արխիվները Կադաստրի ոչ միայն արդյունավետ աշխատանքին, այլև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման են հանգեցնելու։

Այս առաքելության ընթացքում եվրոպացի փորձագետները կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։ Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց: Կադաստրի կոմիտեից նրանք ուղղվեցին Միասնական ստորաբաժանում, վաղը կլինեն նաև Լոռու ստորաբաժանումում։

Կոմիտեում այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը, փորձագետ Անուշ Ղազանչյանը, միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանը և ՀՀ կառավարությունից Աստղիկ Հայրապետյանը։

Հանդիպման սկզբում Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որ փորձագետներին մանրամասն ու պատրաստակամ պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս հայտնեց, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի:

 

Տպել
438 դիտում

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Վ. Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մանրամասներ է պարզել. ծնողների մի մասը հրաժարվելու դիմում չի գրել

Խորհրդարանն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը. ԿԳՄՍ

Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու. Սուրեն Գրիգորյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ. ԱԺ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պարտության պատճառը մեկը չէ. Ռոբերտ Արզումանյանը վերլուծում է հավաքականի գերխոշոր հաշվով պարտությունը

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Խոշոր ավտովթար Վանաձորում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակներն ու բախվել տան պատին (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել. վտանգավո՞ր է, թե՞ չէ (լուսանկարներ)

«Խոսել, որ գործում առկա է «սա», բացակայում է «նա», քննիչը թաքցրել է նյութեր, ապատեղեկատվություն տարածելու հնարքներ են»

2020 թվականին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ. շրջակա միջավայրի նախարարություն

Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ)

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը