Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան

Առողջապահության ոլորտում առկա խնդիրների, համացանցում լուրջ քննարկում առաջացրած դեպքերի, դժվար իրականանալի երազանքների մասին եւ ոչ միայն. լրագրողների հարցերին պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Արտաշատի թիվ 5 դպրոցում օրերս տեղի ունեցած զանգվածային թունավորման մասին կամ ի՞նչ կարող է անել առողջապահության նախարարությունը նման դեպքերում:

«Այսօր Առողջապահության նախարարությունն ընդհանրապես ոչ մի վերահսկողական գործառույթ չունի, քանի որ ժամանակին դրանք բոլորը տարանջատվել եւ տրվել են տարբեր տեսչությունների: Սննդի անվտանգության հետ կապված բուն վերահսկողություն ունի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Հարցով որոշ չափով զբաղվում է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Այսօր աննորմալ է ունենալ սննդի քաղաքականություն մշակող գործառույթ, որն ուղիղ առողջության վրա է ազդում եւ այդ գործառույթն իրականացնի ոչ Առողջապահության նախարարությունը: 2008 թվականից այս ֆունկցիան փոխանցվել է Գյուղատնտեսության, այնուհետեւ՝ Էկոնոմիկայի նախարարությանը:

Սննդի մեթոդաբանության առումով մենք միշտ փորձելու ենք օգնել, իսկ անվտանգ սննդի քաղաքականության մշակումը փորձելու ենք հետ բերել մեր նախարարություն: Դժվար է լինելու, սակայն դա համարում ենք ճիշտ: Դեռ բանավոր քննարկումների փուլում ենք, միգուցե անցնենք գրավորին, պետք է դեռ համապատասխան օրենք փոխվի: Հարկ է նշել, որ դպրոցների խնդիրներով այլ կառույց է զբաղվում, մեզ մեղադրում են մինչեւ իսկ կեղտոտ ու քանդված զուգարանների առկայության համար. սննդի քաղաքականություն կարող ենք մշակել, բայց կաֆել-մետլախ չենք կարող խփել»:

Արդյոք դպրոցների բուժաշխատողները պատասխանատո՞ւ են թունավորումների դեպքում
«Կրթական հաստատությունների բուժաշխատողները դպրոցին կցագրված պոլիկլինիկային հաստատությունների աշխատողներ են: Պետք է հաշվի առնել, որ դպրոցում սննդի թունավորում կարող է լինել 2 պատճառով. կա՛մ սնունդն ի սկզբանե վատ որակի է եղել, իսկ բուժքույրն այս դեպքում չի կարող լաբորատոր փորձաքննության ենթարկել, քանի որ չկան անհրաժեշտ սարքավորումները, կա՛մ թունավորումը եղել է խոհարարի մեղքով, այս դեպքում եւս բուժաշխատողը կապ չունի: Նա կարող է միայն ստուգել, թե արդյոք ժամկետի մեջ են կաթը, կաթնաշոռը կամ այլ մթերքներ»:

Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մասին. երբ է մրցույթ անցկացվելու եւ արդյոք այս դեպքում էլ տնօրենի պաշտոնակատարն է հաղթելու

«Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելուց հետո այժմ ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն է նրան փոխարինում: Մրցույթ միանշանակ անցկացվելու է, օրենքով կարգավորումն այսպիսին է. տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո 2 ամսում հայտարարվում է մրցույթ եւ դրանից հետո 2 ամսվա ընթացքում կազմակերպվում է այն: Հոկտեմբերի 4-ից մրցույթն արդեն հայտարարված է, դեկտեմբերի 20-ին վերջնաժամկետն է: Հավանական համարում եմ, որ հենց այժմյան պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կարող է զբաղեցնել պաշտոնը, եթե ավելի լավ թեկնածու չլինի»:

Պոլիկլինիկական հաստատություններում շտապօգնության ծառայություններ մատուցելու մասին

«Ցանկանում ենք գոնե Երեւանի մասշտաբով իրականացնել ծրագիր, որ պոլիկլինիկական հաստատություններն ընդունեն շտապօգնության կանչեր: Փորձնական սկսել ենք մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանից, քանի որ աշխարհագրորեն լավ տարանջատված է մյուս շրջաններից: Սա իմ երազանքներից է, երբ Վիեննայում ծանոթացա ավստրիական առողջապահական համակարգին, իրենց մասնագետները նույնպես փաստեցին, որ կարեւոր է այս ծրագիրն իրականացնելը, հատկապես շտապօգնության ծառայության աշխատանքը թեթեւացնելու համար: Միայն ճնշումը չափելու համար պետք չէ զբաղեցնել կարեւոր մեքենան: Ծրագիրը կյանքի կոչելով կարող ենք նաեւ հասարակության մեջ պոլիկլինիկային հաստատությունների հանդեպ վստահությունը մեծացնել: Անհրաժեշտ է, որ հաստատության բժիշկներն իրենք գնան պացիենտի մոտ, ոչ թե սպասեն, որ նրանք օրերից մի օր հասնեն իրենց մոտ: Մենք այսօր պոլիկլինիկաների այցերն ավելացնելու խնդիր ունենք:

Երեւանի եւ մնացած մեծ քաղաքների դեպքում, վստահ եմ, ծրագիրը ստացվելու է, բայց գյուղերում եւ փոքր քաղաքներում չի աշխատի, քանի որ ապահովելու համար կանչերի թիվն է կարեւոր, կարծում եմ՝ այնտեղ շտապօգնությունը կարող է հասցնել սպասարկել բոլորին:

Այսօր Երեւանում ունենք շատ լավ եւ վատ վիճակում գտնվող պոլիկլինիկաներ, որոնք կամաց-կամաց կվերանորոգվեն»:

Իր հանդեպ հասարակության մեջ ձեւավորված վերաբերմունքի եւ կառավարության անդամների հետ հարաբերությունների մասին

«Ըստ «Մեդիամաքս» կայքի իրականացրած մոնիթորինգի՝ սեպտեմբեր ամսվա կտրվածքով՝ քաղաքական գործիչների վերաբերյալ բացասական հոդվածների թվով առաջին տեղում ես եմ՝ 174 հոդվածով, երկրորդ տեղում հայտնված գործչի մասին բացասական հոդվածները 25-ն են: Սա ցույց է տալիս իմ հանդեպ վերաբերմունքը: Բացասական կարծիքները պայմանավորված են շատ ցավոտ տեղերին շատ հաճախ խփելով: Քաղաքական գործիչների հետ հարաբերությունները գործընկերային, կառուցողական են: Դրանք մեկ տարվա ընթացքում դեպի բացասական չեն փոխվել, հակառակը՝ կարող ենք ասել, որ դեպի դրական են»:

Հակածխախոտային օրենքի ու այն չընդունողների առարկությունների մասին

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն ինձ համար անհայտ պատճառներով նախագիծը ներկայացվել է տնտեսական հանձնաժողով: Կփորձեմ հանձնաժողովի հետ խոսել եւ փոխել այդ որոշումը, քանի որ օրենքն առողջապահական է, չգիտեմ, թե ինչ պիտի քննարկենք տնտեսագետների հետ: Նախագծի վերաբերյալ առարկությունները տարբեր են՝ սկսած «ինչո՞ւ եք ինձ արգելում փակ տարածությունում ծխել, ինչ ցանկանամ կանեմ»-ից, ավարտված, որ տնտեսությանը վնաս կլինի, բայց փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունը նման դեպքերում միշտ շահում է»:

Իր նպատակների եւ երազանքների մասին

«Երբ սկսում ես աշխատել, երազանքներից հողին ես իջնում: Քանի դեռ չես սկսել քայլեր ձեռնարկել, չես պատկերացնում, թե ինչ խոչընդոտներ կլինեն: Հակածխախոտային օրենքն ընդունելը երազանք է, այն, որ իմ երեխան մի օր կարող է չազդվել ուրիշի ծխից: Հաջորդն ու կարծում եմ՝ ամենաբարդը պարտադիր ապահովագրությանն է վերաբերում: Այն ԱՆ-ի մեջ ամենաարմատական բարեփոխումը կլինի, որն իրականացնելն ամենադժվարն է լինելու՝ թե´ մարդկանց համոզելու, թե´ իրագործելու առումով: Եթե սա անենք, կարող ենք այլեւս բան չանել (ժպտում է):

Ես եկել եմ՝ ինչքան հնարավոր է արագ էական փոփոխություններ անելու. եթե պարզվում է, որ այդ ճանապարհին իմ քայլերը վնասում են մեկ այլ անձի ոչ լեգիտիմ շահերին, ես դա հաշվի չեմ առնում, հակառակ դեպքում՝ չէի դառնա ԱՆ նախարար»:                                                                                

Տպել
4558 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում