Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նախարար Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

Տպել
518 դիտում

Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին

Իրան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով կա մեկ սպանված

Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

Առցանց գրանցման հնարավորություն՝ Հայբիզնեսբանկի Մոբայլ բանկինգ հավելվածում

Պարզ լիճ տանող ճանապարհի երկար սպասված ասֆալտապատումը մոտենում է ավարտին (լուսանկարներ)

ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել բոլոր ընկերություններին, որոնք զենք կվաճառեն Իրանին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի կարող է հատել սահմանը

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ

Գեւորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի, ես նման տեղեկություն ունեմ․ Ալեն Սիմոնյան

Արոնյանը զիջեց դիրքերը Sent Louis Rapid & Blitz-ում, իսկ Բունդեսլիգայում չխաղաց

Տավուշ ամրոցը զբոսաշրջային բացառիկ վայր կդառնա. տարածքում պեղումներ են իրականացվում

Քարակերտ համայնքում Պարույ Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն

Ջրաբերում անց է կացվում 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր գիծ

Եվս մեկ ֆուտբոլիստ «Արարատ-Արմենիայից» վերադարձավ «Փյունիկ»

Քեթիում մանկապարտեզ է վերակառուցվում. այն նախատեսված է 30-ից 40 երեխայի համար

Հայաստանում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ