Անվերջանալի «ապահարզան». ինչո՞ւ Մեծ Բրիտանիան չի կարողանում լքել ԵՄ-ն

«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի հետաձգման վերաբերյալ որոշումը Եվրամիության ղեկավարները կհրապարակեն առաջիկա օրերին: Այդ մասին այսօր՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, հայտարարել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ես խորհրդակցում եմ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հետ, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը «Բրեքզիթ»-ի հետաձգման հարցում, և որոշումը կկայացվի առաջիկա օրերին: Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունների արդյունքները մեծապես կախված են այն որոշումներից, որոնք կկայացնի կամ չի կայացնի բրիտանական խորհրդարանը: Հարկավոր է, սակայն, շատ հստակորեն նշել՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց ես ասել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին` առանց համաձայնագրի «Բրեքզիթ»-ը մեր որոշումը չի լինի»,- նշում էր Տուսկը, հայտնում է Ազատությունը:

Անցած շաբաթ Բրյուսելի և Լոնդոնի բանագնացները համաձայնեցրին «Բրեքզիթ»-ի նոր գործարքը, որը, սակայն, Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մերժեց՝ ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով պաշտոնական նամակ ուղարկել ԵՄ ղեկավարներին:

«Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: Խնդրո առարկայի վերաբերյալ «Բի-բի-սի»-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը սկսել են վարչապետ Ջոնսոնի ներկայացրած Եվրամիությունից դուրս գալու որոշման նոր նախագիծը: Նրանք, ի հեճուկս կառավարության տրամադրվածության, ցանկանում են այնպիսի փոփոխություններ մտցնել փաստաթղթում, որի հետեւանքով կա՛մ գրեթե կորում է «Բրեքզիթ»-ի իմաստը, կա՛մ պետք է նորից երկարաձգել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

«Հակաջոնսոնյան» մեծամասնության տրամադրվածությունը, ըստ «Բի-բի-սի»-ի, էականորեն բարձրացնում են հավանականությունը, որ հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ սպասվելիք «ապահարզանը» տեղի չի ունենա եւ հերթական անգամ այն կերկարաձգվի:

Ընդդիմությունը ցանկանում է Ջոնսոնի ներկայացրած որոշման նախագծի մեջ մտցնել երեք հիմնական փոփոխություններ, որոնք շատ ցավագին են ընդունվում կառավարությունում: Առաջին. Մեծ Բրիտանիան պետք է պարտավորություն ստանձնի մնալ Եվրամիության Մաքսային միությունում, այն է՝ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապրանքները պետք է տեղաշարժվեն ազատ ու առանց մաքսատուրքի, ինչպես այժմ է:

«Եթե այս փոփոխությունն իրականություն դառնա, կառավարությունը կարող է հետ կանչել իր որոշման նախագիծը եւ պահանջել ընդդիմությունից համաձայնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- իր աղբյուրներին հղումով գրում է «Բի-բի-սի»-ն:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ Մեծ Բրիտանիային պետք է տրվի անցումային ժամկետ: Եթե ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը մտնի ուժի մեջ, ապա մինչեւ 2020 թվականի վերջը Մեծ Բրիտանիային պետք է տրամադրվի անցումային ժամկետ՝ Եվրամիության հետ Ազատ առեւտրի եւ այլ բնույթի պայմանագրերի կնքման համար:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է Եվրամիությունից դուրս գալու նոր համաձայնագիրը հանրաքվեի դնելուն: Ընդդիմադիրների մեծ մասը ցանկանում է ընդունել Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը, եթե այն դրվի նոր հանրաքվեի՝ «Բրեքզիթ»-ի չեղարկման հարցով: Այս պահանջը կյանքի կոչման շատ ցածր շանսեր ունի, սակայն եթե այն իրողություն դառնա, ապա «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետի երկարաձգման շատ երկար ժամանակ է պահանջվելու, քան արդեն սովորական դարձած 3 ամիսը: Գործընթացը շատ ժամանակատար է լինելու, գրում է «Բի-բի-սի»-ն:

Փորձագետները նշում են, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական ողբերգությունն այս պահին ոչ թե այն է, թե ինչ պայմաններով երկիրը կլքի ԵՄ-ն, այլ այն որ «Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու հակառակորդները աշխարհագրորեն բաժանված են երկրի ներսում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը՝ փորձելով բացատրել, թե ինչու չի ստացվում Մեծ Բրիտանիայի մոտ լքել ԵՄ-ն:

«Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում է բավականին շահավետ կարգավիճակով: Այն չէր մասնակցում Շենգենյան համաձայնագրին, դուրս էր Եվրազոնայից, պահպանել էր սեփական արժույթը: Այս երկրի ողբերգությունն այն է, որ «Բրեքզիթ»-ի կողմնակիցներն ու հակառակորդները աշխարհագրորեն բաժանված են երկրի ներսում: Եթե այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, այն է Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն, ապա մենք կտեսնենք այս սերիալի շարունակությունը: Խոսքը Շոտլանդիայում հնարավոր հանրաքվեի անցկացման մասին է, որը չի ցանկանում լքել ԵՄ-ն: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում միայն հենց համաձայնության գալ այս հարցում»,- նշում է Դուդչակը, հայտնում է EADaily-ն:

Միեւնույն ժամանակ The Times-ի աղբյուրները Բրյուսելում հայտնում են, որ Եվրամիությունը պատրաստ է մինչեւ 2020 թ.-ի փետրվարը երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը:

Տպել
401 դիտում

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը