Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (տեսանյութ)

22/10/2019 schedule18:37

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։

Ըստ այս պահին հայտնի տվյալների`անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պաշտոնատար անձինք բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ու հողամասերի գների, հասարակական նշանակության անշարժ գույքի միջին շուկայական վարձավճարի համակարգված դիտարկումներ անցկացնելու համապատասխան բաժնի ուժերով գործառույթը կատարելու փոխարեն՝ ձեռնարկել ու իրականացրել են նշված աշխատանքների գնման գործընթաց։ Հաղթած ընկերության հետ 2018 թվականի մարտի 6-ին կնքվել է 38․720․000 դրամի պայմանագիր։

Դրա շրջանակում, մարտի 6-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, պատվիրատուի տրամադրած տեղեկատվության հիման վրա՝ ընկերությունը, ընդամենը կատարելով վերլուծություն, ներկայացրել է աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա ընկերությանը փոխանցվել է 15․488․000 դրամ։ Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ հետագայում գործարքի ակնհայտ անշահավետ լինելու պատճառով 2018 թվականի հունիսի 25-ին պայմանագիրը լուծարվել է։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս և առաջացրել ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
438 դիտում

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին