Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

22/10/2019 schedule18:56

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը անվավեր ճանաչելու համար:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի սույն թվականի հոկտեմբերի 9-ի N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019 թ․ հոկտեմբերի 7-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու 6 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:

Հոկտեմբերի 11-ի N01/08․1/07058-2019 գրությամբ Քասախ համայնքի ղեկավարին առաջարկել եմ անդրադառնալ ավագանու հոկտեմբերի 7-ի թիվ 7 հերթական նիստի սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն:

Համայնքի ղեկավարը չի ընդունել առաջարկը և հոկտեմբերի 11-ի N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը՝ 2019 թ. հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավեր ճանաչելու համար հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան»,- նշված է հայտարարության մեջ:

Տպել
876 դիտում

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ

Վանաձորում եւս խոնարհումի տուրք են մատուցել 1988 թվականի աղետի զոհերի հիշատակին