Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին։

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական խոսքում նշված է. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը:

Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար։ Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»: 

Տպել
212 դիտում

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում վազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ

Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա. Բադասյան

«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են մրցանակակիրները

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին

Դավիթ Տոնոյանը արտերկրում գտնվող զինակոչիկներին հորդորում է մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք

Վարչապետը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Կոռնիձորի համայնքապետը յուրացրել է 4 մլն 960 հազար դրամից ավելի գումար

ՀՀ բասկետբոլի հավաքականը փոքր երկրների ԵԱ է գնալու՝ կրկին չեմպիոն դառնալու. կմրցի Ադրբեջանի, Անդորրայի, Իռլանդիայի դեմ

Դեկտեմբերի 14-ից ՃՈ-ն կանցնի 24-ժամյա ուժեղացված ծառայության (տեսանյութ)

11-րդ դասարանցին դանակահարվել է «արա»-ով դիմելու պատճառով. անչափահասներն անհանդուրժող են դարձել

Պաշտպանները բողոքարկել են Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքի մասին

«Ես չեմ քծնել երբեւէ». ԼՂ նախկին վարչապետը՝ Քոչարյանի գնահատականի, Մարտի 1-ին Արցախից ՀՀ զորք բերելու, երկնիշ աճի մասին