Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

«Ես համաձայն չեմ այն բնորոշման հետ, որ մեր տնտեսությունն անկողնային հիվանդ է, որովհետեւ առնվազն հիմա մեր տնտեսությունը բավական լավ դինամիկա է արձանագրում»։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, որը վերաբերում էր ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներին։

Փաշինյանը հավելեց, որ եթե այդ դինամիկան կարողանան պահպանել, մեր տնտեսությունը ամուր կկանգնի իր ոտքերի վրա եւ առաջ կգնա։

Փաշինյանի խոսքով՝ այս տարի ճանապարհաշինական աննախադեպ ծավալի աշխատանք է կատարվում, ինչը մյուս տարի կշարունակվի․

«Իմ հարցը հետեւյալն է՝ ընկերությունը, խոշոր գործարարն արդյոք աշխատում է օրինական դաշտում եւ իր հարկային պարտավորությունները կատարում է։ Ես չեմ կարծում, թե մենք պետք է տնտեսությունն ու տնտեսվարողներին անընդհատ պահենք լարված վիճակում։ Մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում հստակ ցույց ենք տվել, որ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք հստակ։ Եթե հետեւել եք, քանի որ անընդհատ ասվում էր՝ բիզնեսը չգիտի նոր կանոնները, ի՞նչ կանոններով պետք է աշխատի, ես արդեն մի քանի անգամ այդ կանոնները հրապարակել եմ։ Առաջինը՝ մի գողացիր, երկրորդը՝ եղիր արդյունավետ, երրորդը՝ եղիր նորարար, չորրորդը՝ եղիր համագործակցող»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր էլ շատ խոշոր ներդրումները տեղի են ունենում։

«Մենք պետք է բաժանենք դերերը՝ կառավարությունը պետք է ենթակառուցվածքային ներդրումներ անի։ Իսկ որ այս պահին մեր երկրի նկատմամբ կա որոշ ներդրումային հետաքրքրություն, կարծում եմ՝ դրա մասին վկայում է նաեւ եվրոբոնդերի վաճառքի ցուցանիշը։ Այսօր փոխվարչապետը վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների հետ։ Եվ կարծում եմ՝ այն հայտարարությունները, որ ԱՄՀ-ն անում է Հայաստանի տնտեսության մասին, ցույց է տալիս, որ միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օր օրի մեծանում է։ Իհարկե, մենք մի շատ հայտնի խնդիր պետք է կարողանանք հանգուցալուծել, որից հետո այլ հարց մեծ հաշվով չի մնա»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանն արձագանքեց, որ նախկին օլիգարխները իրերի բերմամբ տնտեսությանը հասցրել են անդառնալի վնաս, եվ իրենք ինչ-որ իմաստով պետք է մասնակցեն երկրի ենթակառուցվածքային ծրագրերի այնպիսի ներդրումներին, որոնք երկրին երկարաժամկետ կայուն զարգացում կապահովեն։ Վարչապետն էլ պատասխանեց, որ այդ հարցն այդքան էլ պարզ չէ․

«Կա ընկերություն, որն ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմներով գործունեություն է ծավալել եւ նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ։ Բայց այսօր նաեւ մեր տնտեսագետներն ասում են, որ եթե այս ընկերությունը սնանկանա հանկարծ, դա մեր տնտեսության համար կբերի նեգատիվ հետեւանքների։ Այնպես որ, իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ թող աշխատեն շատ, շատ հարկեր վճարեն, ենթակառուցվածքային ներդրումները կառավարությունը ինքը կանի։ Իսկ ովքեր օրինական դաշտում չեն աշխատում, պետք է գան օրինական դաշտ»,- ասաց վարչապետը։

Տպել
700 դիտում

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ

Այս կառավարությունը ամենաերեխայակենտրոն կառավարությունն է, և մենք ձեզ համարում ենք մեր գործընկերը. Զարուհի Բաթոյան

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան