Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

«Ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է, և միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն առաջին իսկ կանչով կամավոր ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ նրա թաքնվելու վերաբերյալ բոլոր ենթադրությունները սին են:  Բացի այդ,  նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը, բնականաբար, համաներման տակ ընկնող մեղադրանք է, ուստի նա գտնվում է ապօրինի անազատության մեջ»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ Ամենայն հավանականությամբ դատարանը միաժամանակ կքննի Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ ներկայացված բողոքը եւ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Լրագրողները պաշտպանից հետաքրքրվել են, թե տեղյակ են, արդյոք,  ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին մարտի 2-ին ԱԺ ուղարկված գրության մասին: Ի պատասխան Վարոսյանը նշել է, որ այդ հարցաքննության արձանագրությունն իրենց չի տրամադրվել, դատարանն էլ չի ներկայացրել, քանի որ այն ակնհայտ արդարացնող ապացույց կարող է լինել:

«Ասեմ ավելին`ես հետեւել եմ նաեւ Արա Բաբլոյանի եւ Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին, այս երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են` պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ ուղղակի չի կարող»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ դատարանում պահանջելու են, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացնի այլ անձանց ցուցմունքներ, այդ թվում՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաեւ Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ Արսեն Բաբայանը չբերվեց դատարան:

Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը կլինի վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին։

Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար

Տպել
438 դիտում

Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ

Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը

Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:

Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել

ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով

Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին

Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել