ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանի հետ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համաժողովին բարձրաստիճան մասնակցության համար: Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանին հաջողված համաժողով կազմակերպելու կապակցությամբ:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները անկախությունից ի վեր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և դրանց զարգացման դինամիկան դրական է:

Տիգրան Ավինյանն ու Դավիթ Զալկալիանին կարևորել են վերջերս տեղի ունեցած Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, ինչը կարևոր ազդակ է հանդիսացել երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաև մուտքի ընթացակարգերի պարզեցմանը:

Տպել
208 դիտում

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մանրամասներ է պարզել. ծնողների մի մասը հրաժարվելու դիմում չի գրել

Խորհրդարանն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը. ԿԳՄՍ

Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու. Սուրեն Գրիգորյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ. ԱԺ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պարտության պատճառը մեկը չէ. Ռոբերտ Արզումանյանը վերլուծում է հավաքականի գերխոշոր հաշվով պարտությունը

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Խոշոր ավտովթար Վանաձորում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակներն ու բախվել տան պատին (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել. վտանգավո՞ր է, թե՞ չէ (լուսանկարներ)

«Խոսել, որ գործում առկա է «սա», բացակայում է «նա», քննիչը թաքցրել է նյութեր, ապատեղեկատվություն տարածելու հնարքներ են»

2020 թվականին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ. շրջակա միջավայրի նախարարություն

Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ)

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը