Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30%-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, փոխնախարարը ծանոթացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը:

Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին:

Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.

«Շատ եմ կարևորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարևոր է և՛ խնամյալի, և՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու և շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Վերջին ստուգումների և դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակները կվերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության և ժամանցի տարածքների:

Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ:

Տպել
314 դիտում

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Վ. Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մանրամասներ է պարզել. ծնողների մի մասը հրաժարվելու դիմում չի գրել

Խորհրդարանն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր անդամներին

Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը. ԿԳՄՍ

Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն արդեն Հայաստանում է. Կոտայքի մարզպետ

Պետություն պետության մեջ չի կարող լինել եւ չի լինելու. Սուրեն Գրիգորյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ. ԱԺ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պարտության պատճառը մեկը չէ. Ռոբերտ Արզումանյանը վերլուծում է հավաքականի գերխոշոր հաշվով պարտությունը

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Արմավիրի համայնքային ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Խոշոր ավտովթար Վանաձորում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակներն ու բախվել տան պատին (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորի գլխավոր կամուրջներից մեկի վրա լայնական ճաք է առաջացել. վտանգավո՞ր է, թե՞ չէ (լուսանկարներ)

«Խոսել, որ գործում առկա է «սա», բացակայում է «նա», քննիչը թաքցրել է նյութեր, ապատեղեկատվություն տարածելու հնարքներ են»

2020 թվականին Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ. շրջակա միջավայրի նախարարություն

Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ)