Կարեւոր է ՀՀ-ում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի զարգացումը․ Տիգրան Խաչատրյան

25/10/2019 schedule10:59

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա կարևորել է ՀՀ կառավարության դերը պետություն-մասնավոր գործընկերության հատվածում և նշել․ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը և ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները և ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»։

Նախարարն իր խոսքում նշել է․ «ԱԶԲ-ն՝ որպես խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը, աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը և ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Այս համատեքստում նաև կարևոր է շարունակել քննարկումները մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունների ձևավորման ուղղությամբ»։ Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների և ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Նա կարևորել է նաև երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի և ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղություններին, ՀՀ կառավարությանը պետություն-մասնավոր գործընկերություն հատվածում աջակցության շարունակականության ապահովմանը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, ԱԶԲ պլանավորված քաղաքային կայուն զարգացման ծրագրի տնտեսական բաղադրիչի պատշաճ ապահովման երաշխիքի կարողությունների զարգացմանը, ՓՄՁ-ներին ԱԶԲ աջակցության ընդլայնման հնարավորություններին, գործարար միջավայրը բարելավելու համար տեխնիկական աջակցությանը և մի շարք այլ հարցերի:

Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները և շեշտել ԱԶԲ-ի հետագա աջակցության և փոխադարձ համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Ասիական Զարգացման Բանկը նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ի աջակցության հիմնական գործիքներն են՝ քաղաքականությունների մշակման շուրջ տարվող երկխոսությունները, վարկավորումը, կապիտալ միջոցների ներդրումները, երաշխիքները, դրամաշնորհները և տեխնիկական աջակցությունը

Տպել
992 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան