Վանաձորում տեղի ունեցավ հրդեհաշիջման ժամանակ մահացած հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը (լուսանկարներ)

Վանաձորում այսօր տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դևելյանի  հոգեհանգստի արարողությունը:Հիշեցնենք, որ նշված օրը լեռնաշղթայում բռնկված հրդեհի հրդեհաշիջման ժամանակ մահացել էր Սամվել Դեւելյանը, իսկ մյուս փրկարար, 28-ամյա Էդգար Գրիգորյանը մարմնի շուրջ 50 տոկոս այրվածքներով տեղափոխվել էր նախ Վանաձորի, այնուհետ արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոն: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր:Հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը,  ուժային կառույցների ներկայացուցիչները, ԱԻՆ աշխատակիցներ, մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Հրշեջ-փրկարարի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր այցի ժամանակ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, այցելել էր  մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։ 

Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն էր հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

Տպել
2795 դիտում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում