«Զինծառայողը հայտնաբերվել է ընկերոջը տանը». զորամասն ինքնակամ լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողին ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ընկերոջ տանը՝ իր համար հանգիստ նստած: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ շուրջ 10 օր է՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ն ինքնակամ լքել էր զորամասը: Ռազմական ոստիկանությունն այս ամբողջ ընթացքում փնտրում էր զինծառայողին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նա նաեւ նշեց, որ ծառայողական քննություն է ընթանում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործը հարուցվել է 361-րդ հոդվածի 1-ին մասով. «Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ, ինչպեu նաեւ երեք ամuվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մինչև երեք oր տեւողությամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիu ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Տպել
1532 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել