ՄԻՊ-ն առանձնազրույց է ունեցել Արսեն Բաբայանի հետ. կբարձրացվի այլընտրանքային խափանման միջոցի հարցը

29/10/2019 schedule11:03

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա. Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝

1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա. Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի ընթացքում քննարկվել են նրա անձնական ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներին առնչվող հարցեր:

Արսեն Բաբայանն իր հետ առանձնազրույցներում Ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողներին վերաբերող բողոք կամ դժգոհություն չի ներկայացրել:

2) Մարդու իրավունքների պաշտպանին, այս պահի դրությամբ, ներկայացված են պնդումներ այն մասին, որ Արսեն Բաբայանին ազատությունից զրկելը նրա ձերբակալումով ի սկզբանե է եղել անիրավաչափ՝ հաշվի առնելով այն, որ արարքը, որի կատարումը մեղսագրվել է նրան, եղել է նախատեսված Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որի վրա տարածվում է 2018 թվականի համաներման մասին օրենքը և գործի քննության վերջում դատարանի կողմից անգամ դատապարտման դեպքում նա չի կարող որևէ պարագայում ենթարկվել ազատազրկման: Դրանից բացի, ըստ փաստաբանի՝ անհիմն է Արսեն Բաբայանին ձերբակալելիս քննիչի պատճառաբանությունն այն մասին, որ նա կարող է դիմել փախուստի:

Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքով նշել է, որ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալումը, իր բողոքի քննարկումը հետաձգել է՝ հատուկ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին Ա. Բաբայանին մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով և դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Այդ միջնորդության քննարկումը դատարանն իրականացրել է Ա. Բաբայանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր բողոքի հետ միասին:

Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, դատարանը բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում: Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իր խնդրանքը՝ հաշվի չառնելով Ա. Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը և այլն:

3) Արսեն Բաբայանի փաստաբանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապից Ա. Բաբայանին զրկելուն: Ըստ փաստաբանի՝ քննիչի անհիմն որոշմամբ՝ Ա. Բաբայանին արգելվել է նաև որևէ տեսակցություն կամ հեռախոսային խոսակցություն ընտանիքի անդամների հետ:

Այս հարցն իր հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է նաև Արսեն Բաբայանը:

4) Հիմք ընդունելով Արսեն Բաբայանի իրավունքների վերաբերյալ վերը նկարագրված պնդումները և ղեկավարվելով օրենքի պահանջով՝ Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմնից նշվածի վերաբերյալ:

Դրանից բացի, հաշվի առնելով Ա. Բաբայանի ներկայացված տվյալները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված փաստաբանի բողոքներն ու պահանջը՝ քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ կբարձրացվի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց և հարց այն մասին՝ արդյոք քննարկվել է այդպիսի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցում հաշվի է առնում միջազգային հիմնարար սկզբունքն այն մասին, որ կալանքն առավելագույնն է միջամտում մարդու անձնական ազատության իրավունքին, այն պետք է լինի ծայրահեղ միջոց և անհատական մոտեցմամբ կիրառվի բացառապես այն պայմաններում, երբ առկա են դրա համար պահանջվող իրավաչափության պայմաններն ու հիմքերը, ինչպես նաև եթե մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալման հարցին, ապա այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ տարածել է հրապարակային հայտարարություն ս.թ. հոկտեմբերի 22-ին:

Ցանկացած, հատկապես՝ առաջին անգամ կալանավորված անձի կարևորագույն իրավունքներից է ընտանիքի հետ կապի պահպանումը և այդ կապից զրկելու որևէ չհիմնավորված դեպքի բացառումը՝ հաշվի առնելով այս իրավունքի միջազգայնորեն ճանաչված երաշխիքները: Ուստի քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ նաև կպահանջվեն հիմնավորումներ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի անդամների հետ արգելելու առնչությամբ և կառաջարկվի քննարկել վերջիններիս հետ սահմանված արգելքը վերացնելու հարց՝ նման անհրաժեշտության բացակայության պարագայում:

Տպել
875 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին