Լեզվի կոմիտեում ծառայողական քննությունների շքերթ է. անցանկալի աշխատակիցներից ազատվելու ձեւը գտել են  

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՆԸ ԿԻՍԱՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է

 Երբ վերջապես ցրվեցին լեզվի պետական տեսչության վրա կախված ամպերն ու ստեղծվեց լեզվի կոմիտեն, իսկ կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր գործունեությունը սկսեց աշխատակիցների հետ քննարկումներով ու նրանց ուժերին ծանոթանալով, հայտարարեց, որ վարչական տուգանքների՝ չարդարացված գործելակերպը վճռորոշ չի լինելու կոմիտեի աշխատանքի ծավալի մեջ, թվում էր, թե լեզվի իսկական պաշտպանության լայն ասպարեզ է բացվել:

 Ցավոք, խիստ կարճ ապրեց այս սկզբունքը:

 Շատ ենք քննարկել, որ լեզվի տեսչության կառուցվածքը կոմիտեի համար պահպանելը հին ծրագիր էր, որ կոմիտեի կազմի 40 տոկոսը վարչական իրավախախտման բաժնի մեջ լինելով՝ կաթվածահար է արվում կոմիտեի գործունեության բովանդակային մասը, որ շարունակում ենք մնալ ցուցանակ նկարող ու ցուցանակի համար հատ-հատ վարույթ հարուցող մարմին, և դա անհամատեղելի է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով լեզվի կոմիտեին վերապահված՝ ապահովելու և աջակցելու լիազորությունների ու նաև կանոնադրության հետ: Բայց փոփոխություն անելու քայլերն արդեն վաղուց դադարել են: Հավանաբար այն պատճառով, որ բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը կարողացել է ոմանց համոզել լեզվի կոմիտեի ու լեզվի պետական տեսչության միջև տարբերությունը միայն անունը լինելը՝ մենք ասում ենք Լենին, հասկանում ենք պարտիա՝ տրամաբանությամբ:

 Ու փոխվեց կոմիտեի սկզբնական գործունեության ոգին, աստիճանաբար վերականգնվեց հին, տեսչությանը հատուկ աշխատաոճը: 

 Կոմիտեի նախագահը որոշ ժամանակ լեզվական բնույթի հանձնարարականներ էր տալիս անմիջականորեն, սակայն մի առիթով բաժնի պետը ընդվզեց դրա դեմ, և նման հանձնարարությունները դադարեցին, քանի որ կոմիտեի նախագահը միայն բաժնի պետի միջոցով պետք է հանձնարարություն տա տվյալ բաժնի աշխատողին, նաև՝ միայն բաժնի գործառույթներից բխող: Սակայն նույն բաժնի պետն անուշադրության էր մատնել, որ այդ ժամանակ կոմիտեի բաժինները կանոնադրություններ չունեին, տեսչություն ժամանակ էլ չէին ունեցել: Եվ պետք է աշխատեինք պաշտոնի անձնագրերով, իսկ նույն ինքը համարում էր, որ ինչ հանձնարարություն տալիս է ինքը, դա դառնում է աշխատողի գործառույթը: Ու պիտի ինձ միշտ ուղարկի օտարալեզու ցուցանակի դեմ վարչական վարույթի: Նաև մյուսներին. անկախ պաշտոնի անձնագրում գործառույթից: Երբ սրա արտառոց լինելու դեմ արտահայտվեցի, նոր պաշտոնի անձնագրերն այնպես կազմեց, որ բաժնի պետին վերագրվեցին անսահմանափակ լիազորություններ: Նա առանց իրավունք ունենալու փոխեց բաժնի համարյա բոլոր աշխատակիցների հիմնական գործառույթը: Ես բողոքեցի դրա դեմ, իսկ կոմիտեի նախագահը ինձ վերադարձրեց իմ հիմնական գործառույթը, բայց եւ հորդորեց՝ չհամարեմ, թե հաղթեցի:

 Թերևս նկատի ուներ ծրագրված ծառայողական քննությունները:

 Պետական համակարգում ծառայողական քննությունը սպառնալիքի միջոց է եղել միշտ, թեև շատ քիչ է կիրառվել: Ավելի նախընտրում էին դիմում գրել տալը:

 Բայց հին կարգն արդեն չի գործում, հեղափոխական հովերով տարված աշխատողներն առաջվա պես լուռումունջ ազատման դիմում չեն գրում ղեկավարության պահանջով: Մարդիկ հասկանում են, որ եթե ազատելու հիմնավորում ունենար, չէր պահանջի դիմում գրել:

 Ղեկավարներն էլ հիմնավորումներ են գտնում:

 Մեզ մոտ դիմում չգրող առաջին թիրախը դարձել էր Գոհար Մանթաշյանը:

 Հիմնավորումներն էլ նրա համար էին փնտրվել:

 Ու թեև վարչական իրավախախտումների բաժնում հայոց լեզվի մասնագետ լինելու պահանջ միայն իմ պաշտոնի անձնագրում էր դրված, և դա էլ հանեցին, ծառայողական քննությունը նշանակվեց բուժհիմնարկների անվանումների մեջ չակերտները ոչ ճիշտ տեղում դնելու համար: Հայոց լեզվի մասնագետ բաժնի պետը ջրից չոր դուրս եկավ այն հիմնավորմամբ, որ...Գոհար Մանթաշյանի գրածն ինքը կոմիտեի նախագահին ուղարկել է առանց կարդալու: Ղեկավարման պաշտոնի մեջ ավելի շատ արտոնություն, քան պարտականություն ու նաև ենթակայի գործի համար պատասխանատվության մակարդակի պարզ վկայություն:

 Գնդիկ բոքոնիկին հիշում եք, չէ՞. «Ես տատիկից փախա, քեզանից փախչելն ինչ է, որ»:

 Մի խոսքով՝ համին են ընկնում:

 Ու վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանի զեկուցագրի հիման վրա լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը դիմում է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանին՝ միանգամից երեք աշխատողի՝ գլխավոր մասնագետ Սեդա Շահվերդյանի (իմ), ավագ մասնագետներ Գոհար Մանթաշյանի ու Արսինե Ավանեսյանի նկատմամբ երկուական ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: 

 Որ միանգամից երեք քաղծառայող այսպես համաձայնեցված, այսքան լավ կազմակերպված ձևով վատ են աշխատել ու հիմք տվել հարմար խաչաձևված ծառայողական քննությունների, գլխավոր քարտուղարին երևի շատ տրամաբանական թվաց, որ նշանակեց քննությունը: Իսկ որովհետև նպատակը հստակ ձևակերպված էր, հրամանի մեջ ուղղակի գրվեց՝ «կարգապահական տույժ կիրառելու նպատակով»:

 Ուրեմն՝ երեք աշխատակիցներից մեկը՝ Գոհար Մանթաշյանը, կոմիտեի նախագահի պահանջին չէր անսացել ու ազատման դիմում չէր գրել: Երկրորդը՝ Արսինե Ավանեսյանը, ամառային պատժամիջոցների կիրառումից վիրավորված որոշ ժամանակ առաջ դիմել էր գլխավոր քարտուղարին՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից ու նշել էր՝ կոմիտեում որոշ աշխատակիցների նկատմամբ ստեղծված նվաստացուցիչ աշխատանքային ու հոգեբանական վերաբերմունքի պատճառով:

 Ես դիմել էի ՀՀ վարչապետին՝ ընդհանուր ձևով ներկայացնելով ստեղծված իրավիճակը, աշխատանքային ու հոգեբանական պայմանները: Չէի գրել, որ օրինակները լեզվի կոմիտեից են վերցված, ուզում էի ընդհանուր մթնոլորտի մասին հայտնի դարձնել վարչապետին, թեկուզ, հնարավոր է, իրեն ոչ անհայտ: Բայց երևի շատ թափանցիկ էին ակնարկները, որ առանց անուն տված լինելու էլ, գրությունը ուղարկվել էր ոչ թե վարչապետին, այլ մեր բաժնի պետ Լիլիթ Հարությունյանին: Կամ էլ համարել էին, որ նա պետք է լուծի այդ համակարգային խնդիրը:

 Այնպես որ, կային ծառայողական քննություն անցկացնելու պատճառները, իսկ առիթ ստեղծելը մասնագիտական հմտության հարց է:

 Մի դեպքում (սա իմ ու Գոհար Մանթաշյանի դեմ կարված գործն է) կշտամբեցին վարույթ հարուցելու համար: Ներկայացրին, թե՝ հայերեն դիմումը թարգմանված ներկայացնելու պահանջն ինչ իրավախախտման վարույթի հիմք է, դա ամենևին էլ իրավախախտման ապացույց չէ: Համ էլ, ասացին, արձանագրությունը կազմել եք մի հասցեում, բայց այլ հասցե եք գրել: Պատասխանում ենք փաստերով, փաստաթղթերով, որ այդ փաստը վարույթի հիմք խախտում համարելն իրենց իսկ՝ ծառայողական քննություն առաջարկողների՝ հրամանի ու հանձնարարականի, խախտման նկարագրության մեջ է արված:

 Արձանագրության տեղի մասին, փաստերով, փաստաթղթերով, ասում ենք՝ ճիշտ ենք գրել, դուք եք սխալ հասկացել գործարարի գրածը: Ու հիշեցնում ենք բաժնի պետին, որ հետո նկատեց իր սխալն ու ընդունեց դա:

 Բայց ո՞ւմ ես ասում, նրա՞ն, ով ծառայողական քննության առնչությամբ բացատրության մեջ ուղղակի գրում է. «…Որևէ նշանակություն չունի՝ ինչ եմ ասել ես, ինչ է ասել Լեզվի կոմիտեի նախագահը»:

 Մյուս գործը (Գոհար Մանթաշյանի ու Արսինե Ավանեսյանի) ճաշացանկերի մասով է: Բաժնի պետն ասել է, որ հայերեն ներդիրների առկայությունը բավարար է վարույթ չհարուցելու համար: Որ ասում ենք՝ ասել է, նկատի ունեցեք, որ իր ասածին համապատասխան կազմվել է նաև զեկուցագիրը, ու ինքը դա նախապես տեսել է: Հաջորդ օրը վերադարձրել է ու պահանջել այդ մասին նշում անել, զեկուցագրում գրել հենց այն նախադասությունը՝ «Գործավարությունը ոչ հայե­րեն վարելու դեպքը չի հաս­տատվել, քանի որ օտարալեզու ճաշացանկերում առկա են եղել հայե­րեն ներ­դիրներ», որի մեջբերումով հետագայում պահանջել է ծառայողական քննություն անցկացնել:

 Սրա փաստաթղթային ապացույցները նույնպես կան: Լավ բան է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը:

 Այնքան ակնառու է միտումը, որ նույնիսկ անկարևոր է թվում հիշեցնել, որ կոմիտեի ղեկավարությունը գիտեր տնտեսվարողի կողմից հայերեն ճաշացանկերի ձևավորման մասին. ամիսներ առաջ գործարարը գրավոր դիմել էր լեզվի կոմիտեին՝ խնդրելով աջակցել ճաշացանկերի հայերենացմանը:

 Երրորդ գործն (իմ ու Արսինե Ավանեսյանի նկատմամբ) ավելի վառ գեղարվեստական երևակայության արդյունք է:

 Ստացվել էր հաղորդում ոչ հայերեն՝ լեզվական խախտումով ցուցանակների վերաբերյալ: Լավորակ, պարզ լուսանկարներ ունեինք, որոնց վրա հստակ երևում էին ցուցանակներին զետեղված բոլոր անվանումները: Երբ այցելեցինք իրավախախտման վայր, մենք ևս լուսանկարեցինք ցուցանակները, ինչպես օրենքի պահանջն է, որպես հիմք ու ապացույց, որ արձանագրությունը կազմելու պահին խախտումները նույնն են և նույն տեղում: Ամեն ինչ կատարեցինք, ինչպես կարգն է:

 Հզոր երկրի ներկայացուցիչը, որ ցուցանակների հայերենն ունենալու պահանջը քաղաքական կարճատեսություն էր անվանել, մի քանի օր անց գրությամբ հայտնեց Հայաստանի Հանրապետության լեզվական օրենսդրության պահանջներին համապատասխանող ցուցանակներ ունենալու նպատակով հայերեն ցուցանակներ պատվիրած լինելու մասին:

 Իսկ մեր նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց վարչական իրավախախտման օբյեկտ հա­մարվող իրեղեն ապա­ցույց­ները «լուսա­­նկա­­րելու գործողությունը էական թերությամբ կատարելու համար»:

 Ներկայացվածը փոքրիկ մասն է մեր բացատրությունների մեջ ներկայացված փաստական հիմնավորումների: Բայց ծառայողական քննության վարող Մարատ Յավրումյանը դրանց այն չափով է կարևորություն տվել, որ առայժմ ավարտված առաջին գործով մեր նկատմամբ ծառայությունը դադարեցնելու կարգապահական տույժ չի առաջարկել, այլ ընդամենը խիստ նկատողություն՝ մյուսը թողնելով հաջորդին, որովհետև ես ու Գոհար Մանթաշյանն այնքան իրատես չեղանք, որ Արսինե Ավանեսյանի նման ճիշտ գնահատեինք իրավիճակն ու ազատման դիմում գրեինք:

Հ.Գ. Այնքան կարեւորվում է վարչական վարույթների դերը լեզվի կոմիտեի գործունեության մեջ, որ կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը բուխարեստյան գործուղման օրը՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանում չլինելով, վարույթ հարուցելու հրաման է ստորագրում:

Սեդա Շահվերդյան

(նյութի տակ ստորագրում է նաեւ Գոհար Մանթաշյանը)

Տպել
3578 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին