Ընտրական օրենսգրքում բարեփոխումները պետք է երաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է տիկին Դի Կարլոյի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

Վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի բարեփոխումների անցկացումը, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է հետևողականորեն առաջ մղելու բարեփոխումները՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներն ու ընդգծել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու ՀՀ կառավարության հետ: Ռոզմարի Դի Կարլոն շնորհավորել է վարչապետին Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրին վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոզմարի Դի Կարլոն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել բարենպաստ մթնոլորտի ձևավորումն ու փոխվստահության հիման վրա բանակցությունների առաջ մղումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող այլ հարցերի շուրջ:   

Տպել
658 դիտում

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ

Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան

Արզնի գյուղում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)