Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, Տիկին Դի Կարլոն հետաքրքրվել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունից և խնդրել ներկայացնել մանրամասներ։ Աննա Հակոբյանը պատմել է, որ  նախաձեռնության մեկնարկը տրվել է 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

«Իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունեցան զոհեր և նրանց գերակշռող մասը 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ էին։ Այդ օրերին ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էի, անընդհատ հետևում էի լուրերին, կարդում էի հոդվածներ։ Դա շատ բարդ էր ինձ համար՝ որպես մայր, որպես կին, և երբ իմ ամուսինն ընտրվեց վարչապետ, ես հասկացա, որ չեմ կարող ոչինչ չանել, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամեն վայրկյան կարող է վերսկսվել և հակառակորդ կողմը կարող է էսկալացիայի ենթարկել իրադրությունը։

«Կանայք հանուն նախաձեռնության» արշավը կանանց կոչն է հակամարտության հարցում որոշում կայացնողներին երբեք չսկսել պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել ոչ թե պատերազմի, բռնության, մարդկային կյանքերի գնով, այլ բանակցային սեղանի շուրջ։ Եվ ես կոչ եմ անում այլ երկրների առաջին տիկիններին, հատկապես Ադրբեջանի ղեկավարի տիկնոջը միանալ այս նախաձեռնությանը, քանի որ միասին մեր ձայնն ավելի ազդեցիկ կլինի։

Մենք չենք ներգրավվում հակամարտության կարգավորման մանրամասների մեջ: Այս նախաձեռնությունը բացառապես խաղաղության և մարդկային կյանքեր պահպանելու մասին է։ Ես հավատում եմ, որ հնարավոր է անգամ Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտությունը կարգավորել բացառապես բանակցությունների միջոցով»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։

Վարչապետի տիկինը պատմել է, որ վերջին շաբաթներին անընդհատ հետևել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և մտածել, թե ինչպես հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի։ Աննա Հակոբյանը նշել է, որ նախաձեռնությանը միանալու ուղիղ կոչով չի դիմել Ադրբեջանի նախագահին և վերջինս էլ ուղիղ կոչով չի արձագանքել, սակայն այս տարվա ապրիլին, երբ ԱՄՆ Կոնգրեսում «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին ելույթ էր ունեցել, տիկին Մեհրիբան Ալիևան հաջորդ օրերին հանդիպել էր պատերազմի վետերանների հետ և իր հայտարարության մեջ նշել, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում պետք է դնել Ադրբեջանի դրոշը։ «Ես համոզված եմ, որ որքան շատ ազդեցիկ կանայք միանան այս նախաձեռնությանը, այնքան մեր ձայնն ավելի բարձր ու լսելի կլինի»,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան՝ տիկին Դի Կարլոն հաջողություն է մաղթել նախաձեռնությանը՝ շեշտելով, որ այն հրաշալի գաղափար է։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը պատմել է նաև իր ղեկավարած «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության մասին, ներկայացրել երկու հիմնադրամների կատարած աշխատանքները։

Հանդիպումից հետ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի օրվան նվիրված տոնակատարությանը։

Տպել
10006 դիտում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը. վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում

8 թունավորում, 8 ինքնասպանության փորձ, 2 պայթյուն. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր «Songlines Music Awards 2022»-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

Ազգային ժողովը ՀՀ նախագահի հրաժարականի դիմումը ստացել է

Վարդենյաց լեռնանցքը, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը բեռնատարաների համար դժվարանցանելի են

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ կլինեն

Խոշոր հրդեհ Երևանի կահույքի խանութ-սրահներից մեկում. կրակի դեմ պայքարել է հրշեջների 7 խումբ (տեսանյութ)

Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է չշահագործվող շինություն

Հանգստյան օրերին մի քանի հարյուր տոննա զենք ու ռազմամթերք է հասցվել Ուկրաինա. ՌԴ-ն կրկին նախազգուշացումների թիրախում է

1 օրում դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 43 ավտոմեքենա

Նոր Երզնկա գյուղի ճանապարհին ավտոմեքենան 150 մետրից գլորվել է ձորը. կա զոհ

ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահը

Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արմեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 բեռնատար ավտոմեքենա

Իջևանի գարեջրի չգործող գործարանում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է կորոնավիրուսային պատվաստումների բացակայության պատճառով

Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է․ «Գազպրոմ Արմենիա»

Հրդեհ Երևանում գտնվող կահույքի խանութի տանիքում

Վրաերթ-վթար Երևանում. բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար. վարորդը դիմել է փախուստի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բայդենը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ բանակցություններն իր օգնականների հետ

Հրդեհ «Ապաչի» գործարանի տարածքում, այրվել է վագոն-տնակը

Ժամանակավորապես դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հատվածների գազամատակարարումը

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Սև ծովում հրդեհ է բռնկվել 700 տոննա մազութ տեղափոխող լցանավի վրա

Փրկարարները օգնության են հասել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներին

Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա առցանց ասուլիսով (պաշտոնական)

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը

Այրվել է Երևանի Նանսենի փողոցի շենքերից մեկի տանիքը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք․ առողջացել է 109 մարդ

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․ Անդրեասյան

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումներ են սպասվում Երևանում և երեք մարզերում