Պատմական այս քվեարկության պահը հատկանշական է. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը

30/10/2019 schedule11:44

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրեւ ցեղասպանություն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիքի մեջ են։ Այժմ՝ իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձեռնարկել է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումը եւ աջակցել է աղքատության մեջ գտնվող եւ պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Ծանրագույն պայմաններում գտնվող մարդկանց օգնող մերօրյա հերոսների ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին։

Պատմական այս քվեարկության պահը հատկանշական է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ «Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկ միլիոն դոլարը հատկացվել է եզդի իրավապաշտպան Միրզա Դինայիին, որը «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների ընթացքում օգնել է Իրաքի եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։

Վարդան Գրեգորյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
 ***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Տպել
241 դիտում

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ

Այս կառավարությունը ամենաերեխայակենտրոն կառավարությունն է, և մենք ձեզ համարում ենք մեր գործընկերը. Զարուհի Բաթոյան

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան