ՀՀ կառավարությունը կարևորում է քաղհասարակության հետ արդյունավետ համագործակցությունը. Էդուարդ Աղաջանյան

30/10/2019 schedule17:18

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպումը, որի  ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների չորրորդ ծրագրի  իրականացման ընթացիկ աշխատանքները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Նոր տնտեսական մարտահրավերների, ինչպես նաև բարդ սոցիալական գործընթացների աճի պայմաններում, գործադիր իշխանության առջև լրջագույն խնդիր է առաջանում պետական խնդիրներն իրագործելիս ձևավորել որոշումներ ընդունելու այնպիսի մոդելներ, որոնք հիմնված կլինեն պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության, ինչպես նաև հանրային հսկողության ժամանակակից մեխանիզմների կիրառման վրա:

Գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության նոր և առավել արդյունավետ ձևեր գտնելու հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ այն հանգամանքը, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ձևավորված համագործակցությունն այլևս ավանդույթ է և արդեն իսկ ձևավորված իրողություն: Սա չափազանց կարևոր փաստ է, քանզի առանց ներառական գործընթացների հնարավոր չէ ապահովել բարեփոխումների գործընթացը երկրում»։

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրեն Սանջեյ Փրադանը, ընդգծելով Հայաստանում նման հանդիպումների անցկացման կարևորությունը, նշել է, որ ԲԿԳ անդամ 79 երկրների շրջանակում Հայաստանն համարվում է  ժողովրդավարության պայծառ ու լուսավոր կետ: «Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մեծ ազդակ էր, որը տրվել էր քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների կամքը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու»,-  նշել է Սանջեյ Փրադանը: Ըստ նրա՝ Հայաստանի համար հաջորդ քայլը պետք է լինի կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահությունը  բարձրացնելը, ինչի կարող են նպաստել երկրում տնտեսական և իրավական իրական բարեփոխումները:

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը օրինակելի է  ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչպես նաև կարևորել է նաև հաջորդ գործողությունների ծրագրում նպատակաուղղված հանձնառությունների շրջանակը ընդլայնելը: Սանջեյ Փրադանը պատրաստակամություն է հայտնել նաև  աջակցել Հայաստանին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու  հարցում:

Հանդիպման ընթացքում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ հանձնառությունների ընթացքը:  2018-2020թթ. համար գործողությունների չորրորդ ծրագիրը ներառում է 11 հանձնառություններ՝«Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրում, ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում, Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում, Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն, Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում և այլն:  Այնուհետև ներկայացվել է  Անկախ հաշվետվական մեխանիզմի զեկույցը:

Ամփոփելով հանդիպումը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ կքննարկվեն աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում արծարծված հարցերն ու առաջարկությունները:    «Հայաստանի Հանրապետությունը  ժամկետների մեջ կատարում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, որոնք այս պահին կարևորագույն շեշտադրումն է, և վստահաբար մենք նույն ոճով պետք է շարունակենք մեր հետագա հանձնառությունների իրականացման գործընթացը: Մեզ համար կարևոր է ԲԿԳ օրակարգի լիրաժեք իրականացումը, մասնավորապես,  երկրի համար այսքան կարևոր   բարեփոխումների փուլում»,-ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Էդուարդ Աղաջանյանը հատկապես կարևորել է քաղաքացի-պետություն համագործակցության ամրապնդումը, որը  պետք է հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի: «Առիթից օգտվելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը այստեղ են, պետք է խնդրեմ մեր քաղհասարակության գործընկերներին և գործընկեր միջազգային կազմակերպություններին սատար լինել նոր գործիքակազմ և տեխնոլոգիաներ ներդնելու հարցում: Հուսով ենք, որ Հայաստանի փորձը օրինակելի կլինի առնվազն մեր տարածաշրջանի երկրների համար և ՀՀ կառավարությունն էլ կներդնի բոլոր ջանքեր բարեփոխումները լիարժեքորեն ավարտին հասցնելու համար»,-ասել է նա:

Նշվել է նաև, որ երեկ այս գործընկերության շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց սեփականատերեր» միջազգային նախաձեռնության միջև ստորագրվեց Հուշագիր՝ Իրական սեփականատերերի գործընթացը իրականացնելու վերաբերյալ: 

***

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ.  8 երկրների կառավարությունների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ Նախաձեռնությանը այժմ անդամակցում են 75 և ավելի կառավարություններ։ Յուրաքանչյուր մասնակից երկիր ըստ համակարգող խորհրդի կողմից սահմանված կանոնների պետք է ձևավորի երկու տարի ժամկետով իր Ազգային գործողությունների ծրագիը։ Հայաստանը ԲԿԳ գործընթացին անդամակցում է 2012 թվականից:

Տպել
185 դիտում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները

Կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում միայն մեկ արտահայտության համար. Սարհատ Պետրոսյան

Տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը. ԱԻՆ

Երեւանում «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

Վարչապետի ելույթը «Assolombardza» եւ «Mediobanca» ընկերությունների կազմակերպած բիզնես ֆորումում

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

«Դոլմամա»-ի վնասի չափը կորոշվի, երբ պարզվի, թե որքան ջուր է լցվել առաջին հարկ. ռեստորանի աշխատակից

Քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը. Առողջապահության նախարարություն

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Միլանում պատասխանում է գործարարների հարցերին